Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներին «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Խարբերդի գերեզմանատան հարակից տարածքում անչափահաս էր uպանվել․ նոր մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի
Սպիտակ տան նախկին բժիշկը կանխատեսել է, որ քաղցկեղով հիվանդ Բայդենը, հավանաբար, կապրի 12-18 ամիս2 որդիներին կորցրած տիկին Ալլայից պահանջել են 12.000 դոլար. կինը դարձել է խարդախության զոhԻրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)Արցախի թեմի առաջնորդն Արցախի կառավարության անդամների հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերըին առնչվող հարցերԶելենսկի. Կուրսկի ուղղությամբ գործողության սկզբից ռուսաստանյան զորքերն ավելի քան 63 հազ․ սպանված և վիրավոր ունեն110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնըԲաքվում հայտարարվել է, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասինՊայման ենք դնելու կnնյակագործների առաջ՝ անխափան մթերեք խաղողը, մենք էլ ձեր հարցերը կլուծենք. ՊապոյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՊետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ինՀայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրելՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի Հայաստանի կառավարությունըԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 20 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստումՆեթանյահուն կարգադրել է ամբողջ աշխարհում Իսրայելի դեսպանատներում ուժեղացնել անվտանգության ապահովումըԶինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական. Սուրեն ՍուրենյանցԻ տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ ԶաքարյանԿասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունԲաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է կյանքից հեռացելԻրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում
Մամուլի տեսություն

«Ապրելու ուժ տվեց Դավիթիս երազանքի իրականացումը՝ Դադիտան կառուցումը». Դավիթ Ուզունյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Եղնիկներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթս 21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին երեխան է: Դա, կարծես, իրեն ստիպում էր ամեն հարցում լինել առաջինը: Ամեն ինչ պետք է ամենալավ ձևով աներ, եթե լավ չէր ստացվելու, ուրեմն պետք է ընդհանրապես չաներ: Ակտիվ էր ու աշխույժ, հիմա այդպիսին իր քույրիկն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի հայրիկը՝ Բագրատը:

Հայրիկի խոսքով, որդին այնքան կշռադատված էր, խելոք, որ դպրոցում սովորելու տարիներին իրեն միայն մեկ անգամ են դպրոց «կանչել»: «Այն էլ՝ ինքը ոչինչ չէր արել, ուղղակի, քանի որ ակտիվ էր ու աշխույժ, ուսուցիչը որոշել էր, որ տնակը նա է կոտրել: Դավիթն ինձ ասաց, որ մեղավոր չէ: Եթե անգամ ցածր գնահատական էր ստանում, կանգնում էր դիմացս, նայում աչքերիս մեջ ու ասում՝ պա՛պ, «2» եմ ստացել, վաղը կուղղեմ: Դպրոցում սովորելու տարիներին երբեք որևէ ուսուցչի մոտ լրացուցիչ պարապմունքների չի հաճախել, ինքն իր ուժերով սովորում էր, հաղթահարում ամեն ինչ: Առաջին դասարանում սկսեց կարատեի հաճախել, 2010 թ.-ից՝ ֆուտբոլի, հաջողություններ ունեցավ իր թիմի՝ «Փյունիկի» կազմում, հետո մի պահ ասաց, որ էլ չի ուզում ֆուտբոլի հաճախել, անարդարությունների էր հանդիպել: «Երազում եմ, որ ֆուտբոլիստ լինես, Դա՛վ ջան»,-ասացի, բայց Դավիթը հակադարձեց՝ պա՛պ, ուզում եմ սովորել, ու թեման փակեցինք»:

Դպրոցից հետո քոլեջ, քոլեջն ավարտելուց հետո էլ Ամերիկյան համալսարան ընդունվեց Դավիթը: «Երեք ամիս խորացված տարբերակով մաթեմատիկա պարապելուց հետո ընդունվեց համալսարանի Բիզնեսի բաժինը: Մեկ տարի գերազանց սովորել է, հետո զորակոչվել ծառայության: Համալսարանին մոտ ենք ապրում, դասը սկսվելուց տասը րոպե շուտ էր դուրս գալիս տանից, ասում էր՝ էլ ո՞վ ունի նման հնարավորություն: Մեքենա վարել շատ էր սիրում. «Պա՛պ, մեքենայով գնամ համալսարան, դու հետո արի, մեքենան վերցրու»: Իր ընկերների մեջ առաջինը սկսեց մեքենա վարել: Շատ մեծ ընկերական շրջապատ ունի Դավոս, մինչ օրս էլ իրենք մեր տուն են գալիս, լավ ընկերներ ունի»: Բանակ զորակոչվելուց հինգ օր առաջ ավտովթար է տեղի ունենում, Դավիթին զինկոմիսարիատում ասում են, որ կոտրվածքով իրեն բանակ չեն տանի, բայց Դավիթը համառում է՝ չէ, պետք է գնամ ծառայելու: 2019 թ.-ի հուլիսն էր:

«Աջակցեցի իր այդ որոշմանը, ինչի համար ինձ ներել չեմ կարողանում: Նախարարություն դիմում գրեցինք, և իրեն կոտրվածքով զորակոչեցին: Հավաքակայանից իրեն տարան Մուրացանի հիվանդանոց, մեկ ամիս այնտեղ պառկեց, վիճակահանությամբ ընտրել էր Արցախը, այնտեղ պետք է որոշվեր, թե որ զորամասում է ծառայելու: Այնտեղ վիճակահանություն չէին արել և Դավիթին ամենահեռու զորամասն էին ուղարկել, չգիտեմ էլ՝ կարծել էին՝ փախել է ծառայությունից, թե ինչ: Իր հետևից գնացի Արցախ, մեկ օր մնաց հոսպիտալում ու տեղափոխեցին Եղնիկներ: Գնացի նաև Եղնիկներ, ճանապարհը բավականին բարդ էր, բայց սիրտս չտարավ: Եղնիկների զորամասը խոր ձորի մեջ է, չորս կողմը՝ անտառ, հարուստ տարբեր ծառերով. աշուն էր, բազմազան գույներ, կարծես դրախտում լինես: Այդ օրը, երբ պետք է արդեն վերադառնայի, զրուցում էինք. «Դա՛վ ջան, խոստանում եմ, որ մեկ ամսվա մեջ քեզ կտեղափոխեմ»:

Իրոք, արդար չէր իրեն այնտեղ ուղարկելն առանց վիճակահանության: Երկրորդ՝ իրեն ուղարկել էին որպես իբր «չեպե» արած զինվոր, բայց հակառակը՝ ինքնակամ դիմում էր գրել ու մեկնել ծառայության: Արձագանքեց. «Պապ, էս բնությանը նայի, սար ու ձորին նայի, սա թողնեմ, գնամ ասֆալտի վրա ծառայե՞մ»: Հայրիկը պատմում է՝ տարբերակներ կային, որ որդին տեղափոխվի Ստեփանակերտում ծառայելու, բայց Դավիթը կտրականապես դեմ է արտահայտվել: Իսկ հետո 44-օրյա պատերազմն էր: Սեպտեմբերի 26-ին հայրիկը Դավիթի մոտ էր: «Ծնողներս, քույրս արտասահմանում էին, եկել էին Հայաստան, երկու մեքենայով, մոտ 12-14 հոգով գնացինք Դավթին տեսնելու: Տանտերը, որի տանը պետք է մնայինք, մեզ տեսնելով՝ զարմացավ. «Պատերազմի վտանգ կա, վիճակը լարված է»: Հետո մի զինվորի եմ հանդիպում, հարց ու փորձ անում, նա էլ ասաց, որ դիրքերում շարժ կա: Դավիթի սպան էլ ինձ հետ զրույցում հաստատեց, որ լարվածություն կա, բայց Դավիթը մեզ հանգստացրեց ու ճանապարհեց տուն: Երբ նստեց մեքենան, սկսեցի իրեն նկարել, անընդհատ կադրեր էի անում, սիրտս մի տեսակ դրմփաց, երբ վերջին կադրն արեցի. Դավիթս մեզ հրաժեշտ տվեց, նստեց մեքենան ու էլի ձեռքը դուրս հանեց ու կրկին հրաժեշտ տվեց»:

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 1-ին: Այդ օրերին ընտանիքը որդու հետ կապ չի ունեցել: «Դավիթի զոհվելուց տասն օր հետո իմացա բոթը: Այդ օրը նկարագրելու չէ: Բարկացել էի, որ ուշ էին հայտնել լուրը, բայց քույրս ասաց՝ մի բարկացիր, Դավիթը քո կյանքը տասն օրով երկարացրեց: Սեպտեմբերի 27-ին Դավիթը եղել է Մռավ լեռան ամենավերջին դիրքում: Թուրքերն առաջինը Դավիթիս դիրքին են մոտեցել, այն էլ՝ անսպասելի կողմից: Յաշմայի 60-65 հոգանոց հատուկ ջոկատ է եղել: Մոտենում են դիրքի տնակին, Դավիթը տեսնում է, որ տղերքին վտանգ է սպառնում, մտնում է խրամատը ու մի քանի նռնակ գցում թուրքերի վրա: Ընկերն է պատմում, որ «բլիժնիյ բոյ» են տալիս, մեկ էլ տեսնում են, որ դրանք «օդերով թռան»: Հարձակումը դադարում է: Այդ դիրքը թուրքերը շատ են ցանկացել գրավել, բայց չեն կարողացել:

Իր այս սխրանքի համար Դավիթս «Մարտական խաչի» է արժանանում: Դավիթը մեզ մի նկար էր ուղարկել, կարծես ամպերից վերև լիներ, իսկ ամպերն՝ իր ոտքերի տակ: Մայրիկն ասաց՝ ինչ բարձր տեղում ես կանգնած, Դավիթն էլ արձագանքեց, որ դրանից ավելի բարձր տեղ կա: Մայրիկը խնդրել էր այնտեղ կանգնել ու նկարվել: Հետո այդ քարը տեսա. անգամ մեկ մետր կվախենայի մոտենալ: Ընկերը պատմում է՝ Դավիթը դեռ պատերազմից առաջ մի օր դիրքից իջնելուց հետո բարձրանում է այդ քարի վրա ու մայրիկին խոստացած նկարն են ստանում: Այդ նկարն իր հեռախոսի մեջ էր, մեզ չէր ուղարկել, իսկ հետո հեռախոսը պատերազմի ժամանակ անհետացավ: Դավիթի զոհվելուց 1,5 տարի հետո որոշում էինք, թե ինչ նկար ընտրել իր քարի համար ու չէինք կողմնորոշվում, այսպես ասեմ՝ երկուշաբթի օրը պետք է նկարը փոխանցեինք շինարարներին, երկու օր առաջ՝ շաբաթ օրը, զանգում են մեզ, որ Դավիթի հեռախոսը գտել են: Այդ նկարը պատկերված է իր քարի վրա»: Դավիթն իրենից ավագ եղբայր և փոքր քույր ունի: Նրանք վստահաբար ընտանիքին ապրելու ուժ տվողներն են, հայրիկն ասում է՝ ուժ է տալիս նաև Դավիթի երազանքը:

«2016 թ.-ի ապրիլի 24-ն էր, տղաներիս՝ Հրանտին ու Դավիթին ասացի, որ միասին պետք է մի ֆիլմ դիտենք: Երեքով «Մայրիկ» ֆիլմը դիտեցինք: Մի պահ իրենց էմոցիաներին կողքից դիտողի դերում էի, զգում էի, որ հուզմունքը հազիվ են զսպում, այդ պահն աչքիս առաջ է: Հաջորդ առավոտյան Դավիթը մայրիկին ասաց. «Մա՛մ, հենց հարստանամ, քեզ համար «Մայրիկ» ֆիլմի մեջի այգին եմ սարքելու»: Պետությունից ստացած գումարը ներդրեցի Դավիթիս երազանքն իրականացնելու համար: Հիմա այդ այգին հիմնվում է: Անցած տարի Դավիթիս ծառը բերք տվեց: Պտղատու ծառերն անվանական են՝ մեր հերոս տղաների անունով, Ամերիկյանը իր համալսարանի հերոսների անունով դեկորատիվ ծառերի տունկ կազմակերպեց, կա նաև ծաղկանոցի հատված: «Դադիտունը» պատրաստ է հյուրընկալել բոլորին: Ավագ եղբայրն է հենց առաջին օրվանից եղբորը Դադի կոչել, հիմա էլ այգին կրում է այդ անունը»:

Հ. Գ. - Դավիթ Ուզունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» մեդալներով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում