Freedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2023 թվականի տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանին բավականին թույլ ցուցանիշ է տվել։

Հայաստանի ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,5-ից նվազել է` հասնելով 2,25-ի։ Իրավապաշտպաններն արձանագրում են կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր պաշտոնյաներին պաշտոնանկ անելու, իշխող կուսակցության ֆինանսական միջոցների ոչ թափանցիկ լինելու հանգամանքները։

Չնչին բարեփոխումներ արձանագրելով՝ նույնիսկ միջազգային իրավապաշտպաններն են նշում, որ այդ բարեփոխումները չեն հասնում իրենց նպատակին` վատ կամ անհետևողական իրականացման հետևանքով։ Նույն հաջողությամբ «Ֆրիդոմ հաուզ»-ը կարող էր Հայաստանի իշխանություններին անվանել ապիկար։

Իրավապաշտպանները խնդիրներ են արձանագրել դատական համակարգի անկախության, կոռուպցիայի, խոսքի ազատության, ժողովրդավարական կառավարման, վարչական ռեսուրսի չարաշահման և այլ բազմաթիվ ոլորտներում:

Այս ամենը վկայում է, որ նույնիսկ արևմուտքն առանձնապես չի հավատում Նիկոլ Փաշինյանի դեմոկրատիայի մասին հեքիաթներին, պարզ և հստակ ակնարկում է, որ Հայաստանն ամենևին էլ ժողովրդավարական պետություն չէ, ինչպես փորձում է իր «բաստիոնը» ներկայացնել Փաշինյանը։

Ցավոք, դժվար թե այս զեկույցը որևէ հետևանք ունենա Փաշինյանի վարչախմբի վրա, կամ էլ հասնի նրա «զոմբիների» ուղեղներին, ընդհակառակը, Փաշինյանը ևս մեկ հնարք կմոգոնի` հանրությանը կրկին մանիպուլացնելու և խաբելու համար։

Ալլա Այվազյան

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan