«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում

Աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ առաջիկայում Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր զարգացումներ են սպասվում, առավել ևս, որ Հայաստանի գործող իշխանություններին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դժվարությամբ է հաջողվում զսպել հանրային բողոքը, և միակ պատճառը, որ գործող իշխանությունները դեռևս շարունակում են գտնվել իշխանության ղեկին, ընդդիմություն անմիաբանությունն է, նաև համապատասխան կարողությամբ ուժերի բացակայությունը։

Տևական ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները փորձում էին առաջ մղել թե՛ նոր Սահմանադրություն փոխելու և թե՛ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման։ Մասնավորապես, կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները, Փաշինյանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը, սակայն դրա համար հարկավոր է որ Սահմանադրության փոփոխությունն ու արտահերթ ընտրությունները լինեն միաժամանակ, քանի որ բարդ է լինելու հանրությանը հանել տներից և տանել Սահամանադրական հանրաքվեի, իսկ այդ դեպքում հանրաքվեն կձախողվեր, քանի որ դրա ընդունման համար անհրաժեշտ է առնվազն ընտրողների 50+1 %-ի մասնակցությունը։

Վերջին զարգացումները վկայում են, որ Փաշինյանն արդեն չի ցանկանում գնալ նաև սահմանադրական փոփոխությունների և մտադիր է առնվազն մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ ձգձգել իր պաշտոնավարումը, մինչ այդ ընդդիմադիր ուժերին հնարավորինս լուրջ հարված հասցնելով, ինչպես և սեփական արևմտամետ դաշինք ստեղծելով, որին էլ իրենց հետ քարշ կտան խորհրդարան՝ առնվազն իշխանությունը կիսելու նպատակով, իսկ եթե հաջողվի, նաև վարչական, ոստիկանական և ֆինանսական միջոցներով կրկին զավթել մեծամասնությունը, սեփական արևմտամետ դաշինքն էլ ներկայացնել որպես ընդդիմադիր։ Այս զարգացումը չափազանց իրատեսական է թվում՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հրաժարվել ամեն ինչից, բայց ոչ սեփական իշխանությունից ու աթոռից, իսկ որ նա հրաշալի է զգում իրեն սպառնացող վտանգները, կարծես որևէ մեկը չի էլ հերքում։ Ինչևէ, Փաշինյանի այս ցանկությունները հակասում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի կենսական շահերին, ուստի հարկավոր է օր առաջ ազատվել նրա ներկայությունից, իսկ դրա համար կարող, հնարավորություններ ունեցող և իսկապես գաղափարական ազգային ուժեր են հարկավոր։ Առնվազն մեկ քաղաքական ուժ ունի աճի և Փաշինյանին իրական մրցակցություն բերելու պոտենցիալ։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը, որը տակավին վերջերս է ստեղծվել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, արդեն իսկ կարողացել է իր շուրջը բավական լուրջ զանգվածներ հավաքել և զարմանալի չէ, որ գործող իշխանությունները հենց Արշակ Կարապետյանին են թիրախավորում, այդ թվում՝ իրենց կերակրատաշտից օգտվող տարբեր քաղաքագետների աջակցությամբ։ Կուսակցությունը հնարավորություն ունի շատ արագ լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում, փորձելու համախմբել հանրությանը։

Այս պայմաններում, սակայն, փաստ է, որ ականատես ենք լինելու նաև դիմադրության այսպես կոչված փսևդոընդդիմադիրների, կամ էլ անգամ իրենց տիտղոսային ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերի կողմից, որոնց համար իդեալական պայմաններ են ստեղծվել. մի կողմից համագործակցում են Փաշինյանի հետ և օգտվում պետական գանձարանից, մյուս կողմից՝ կիսաընդդիմադիր ելույթներով շեղում են հանրության ուշադրությունը։

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan