ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն առ այն, որ ՌԴ-ի զինծառայողները ներդրում ունենան Հարավային Կովկասի տարածաշրջանում  ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացի մեկնարկը:

«Ինչպես գիտեք, մենք կողմ չենք հանդիսանում բանակցված եռակողմ պայմանավորվածությանը, որը 2020 թվականին դադարեցրեց մարտերը Լեռնային Ղարաբաղում  և ռուսական զորքեր տեղակայեց այդ տարածաշրջանում։ Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն Հարավային Կովկասի տարածաշրջանին, և անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն մատնանշում են այդ կարևոր փաստը կամ օրինակ այն, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ», - ասել է Պատելը:

Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին:

Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։

«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունները որոշում են կայացրել «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների՝ «մեր երկրի տարածքից» (չակերտները՝ Tert.am) վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։

Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին
website by Sargssyan