Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում «Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ» Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»
Այս պահին Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող բացառել. ԵղոյանԱՄՆ-ն Իսրայելում գտնվող իր քաղաքացիներին տարհանման հնարավորություն է տալիսՍամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համարԱրդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգըՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՍամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀMoody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայունՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմըՓաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմԵրևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՍամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենաԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում«ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմԵկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ ՍրբազանՑավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին. Սամվել ԿարապետյանԻրազեկում․ Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Հասարակություն

Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ամփոփիչ ժողովը։ Այն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված «Ֆասթ»-ի կայացման և զարգացման 30-ամյակին։

Ժողովին մասնակցում էին «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը, «Ֆասթ Կրեդիտ Մեծ Բրիտանիա» ՍՊԸ գործադիր տնօրեն Արթուր Ասատրյանը, «Ֆասթ Կրեդիտ Հնդկաստան» ՍՊԸ գործադիր տնօրեն Աշոտ Առուշանյանը, պաշտոնատար այլ անձինք և աշխատակազմի ներկայացուցիչներ։

Բացման ելույթով հանդես է եկել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը: Շնորհավորելով հոբելյանի առթիվ և ամփոփելով «Ֆասթ Կրեդիտ»-ից մինչև «Ֆասթ Բանկ» 30-ամյա էվոլյուցիան՝ Վահե Բադալյանն ընդգծել է, որ «Ֆասթ Բանկ»-ն այսօր իր հաստատուն տեղն ունի Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային համակարգում։ Վահե Բադալյանն անդրադարձել է առաջիկա 3 տարվա ծրագրերին և նշել, որ «Ֆասթ Բանկ»-ը շարունակելու է թե՛ մասնաճյուղերի քանակի ավելացման, թե՛ վարկային պորտֆելի մեծացման, թե՛ սպասարկման որակի բարելավման, թե՛ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նպատակ ունենալով ամրապնդել իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։

«Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ։ Մեր երազանքը «Ֆասթ Բանկ»-ը համաշխարհային հայկական բանկ դարձնելն է, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում և կլինի լավագույնների շարքում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և հաջողություն եմ մաղթում մեզ այս երազանքի իրականացման ճանապարհին», - ասել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը։

Հաջորդիվ ելույթ է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ անդրադառնալով կազմակերպության 2023 թվականի գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին։ Նա ընդգծել է, որ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն շարունակել է հաճախորդամետ քաղաքականությունը, որի շրջանակում ֆինանսական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրվել են նոր ու հարմարավետ ծառայություններ, բարելավվել են արդեն իսկ գործողները: Ռոման Բադալյանը նշել է, որ դա դեռ սկիզբն է, և առաջիկայում լայնածավալ ծրագրեր են իրականացվելու․ աշխատանքները, մասնավորապես, ծավալվելու են բիզնեսի աշխարհագրության ընդլայնման, Fast Ticket-ի ձևաչափի վերափոխման և Fast Power ծառայության գործարկման ուղղություններով։

Ելույթներով են հանդես եկել նաև «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները՝ ներկայացնելով 2023 թվականի հիմնական արդյունքները և 2024 թվականի անելիքները։ Անդրադարձ է եղել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իրականացված գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշներին։ Նշվել է, որ Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է 60 տոկոսով,  մասնաճյուղերի թիվը՝ 3-ով, այժմ առկա է 33 մասնաճյուղ։ 2023 թվականից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն նաև վիրտուալ մասնաճյուղ ունի Fastexverse մետատիրույթում, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, և որտեղ կարելի է ստանալ ֆինանսական խորհրդատվություն։ Ուկրաինայում բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ առաջին մասնաճյուղը, «Ֆասթ Կրեդիտ»-ի ևս երկու նոր մասնաճյուղ է հիմնվել Մեծ Բրիտանիայում, ընդլայնվել է Անգլիայում գործող FJewellery ոսկերչական զարդերի ցանցը և գործունեության շրջանակը։ Նախաձեռնվել է Հնդկաստանում վարկային կազմակերպության արտոնագիր ստանալու և գործունեություն սկսելու գործընթաց, առաջիկայում քայլեր կձեռնարկվեն վճարահաշվարկային կազմակերպության արտոնագիր ստանալու ուղղությամբ։ Զեկուցվել է նաև թվային բանկինգի և ֆինթեք լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Խոսնակների ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը։ Աշխատանքային  բարձր կատարողականի համար «Ֆասթ Բանկ» ՓԲԸ մի շարք մասնաճյուղեր և աշխատակիցներ արժանացել են պատվոգրերի և FTN-ների։

Միջոցառումը եզրափակվել է «Բոհեմ» քառյակի կատարումներով և հանդիսավոր ընդունելությամբ։