Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը

Նախօրեին Հայաստանի կառավարությունում տեղի ունեցած մի հարցուպատասխան ամբողջությամբ բացահայտում է գործող իշխանությունների դիլետանտությունն ու կառավարման հմտությունների լիակատար բացակայությունը։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պետական կառավարման համակարգի առաջնային օղակում խոր խնդիրներ է տեսնում։

Մասնավորապես, քննադատել է առողջապահության և պաշտպանության նախարարություններին, ընդամենը մի դրվագով նշել, որ վերջին շրջանում մի քանի աղմկոտ դեպքեր է հիշում, երբ զորահավաքային, առողջապահոթյան համակարգի աշխատակիցների ներգրավմամբ ուղղակի սխեմաներ են գործում և ապօրինություններ իրականացվում։

«Արձանագրվել էր, որ զորակոչիկի ուղեղում կիստա կա, բայց դա հնարավոր չէ նույնականացնել, այն հետազոտական տվյալը, որին հղում է արվում, հենց այդ մարդու հետազոտության տվյալն է,թե տիպային կիստա ունենք, պատճենով բոլորի գործերի մեջ դնում ենք ու ազատում»,- ասել է Փաշինյանը։

Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկրի էլիտար երկու մասնագիտություն ունեցող ներկայացուցիչների միջև այդպիսի լայն համագործակցություն կա ընդդեմ պետության, իբր արձանագրել է նա։ Ավելին, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը էական է համարում, որ այս ահազանգերը և իրավիճակները տվյալ համակարգերից չեն ստացվել։

Մինչ Փաշինյանը փիլիսոփայում էր, թե՛ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, թե՛ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչինչ չասող դեմքով նայում էին նրան և չէին ցանկանում խոստովանել, որ իրենց ոլորտներում ձախողումները իրենց իսկ պատասխանատվությունն է։

«Հայաստանում խոր պետական համակարգի ճգնաժամ է»,- արձանագրում է Նիկոլ Փաշինյանը՝ ինքն էլ չարձանագրելով, որ դրա գլխավոր և թիվ մեկ պատասխանատուն հենց ինքն է։

Իրենց իսկ դիլետանտության, պետական կառավարման համակարգից ընդհանրապես գլուխ չհանելու պատճառով, Հայաստանում կոռուպցիան ավելի է արմատավորվել, տասնյակներով և հարյուրներով երիտասարդներ կաշառքի միջոցով ազատվում են բանակային ծառայությունից, իսկ պաշտպանության նախարարությունը, առողջապահության նախարարությունն ընդհանրապես ի վիճակի չեն վերահսկելու այդ գործընթացը։

Փաշինյանն էլ , որն իրեն լրագրող է պատկերացնում, ընդամենը արձանագրումներ է անում Կառավարության նիստում, փոխանակ դիմում գրի և հեռանա։

Էմմա Հունանյան

Ազգային ժողովն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագիծը IDBank-ը 10 000 000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27-րդ Հեռուստամարաթոնին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Մոսկվայում կայացավ Հայ–ռուսական 2–րդ հասարակական ֆորումը Առկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ «Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթել է «Մալյորկա»-ին. Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Արմավիրում 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ Բժիշկը զգուշացրել է ջրծաղիկի մաhացու վտանգի մասին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել 24 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Ճապոնիան հայտարարել է 20 ատոմային ռեակտորին համարժեք արևային էներգետիկայի մասին Տղաս առավոտ 11 անց կես դուրս է եկել տանից, լուր չունենք Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե» Անընդունելի է բոլոր բուհերը տանել Ակադեմիական քաղաք․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք Չալաբյան Ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի․ Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan