109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս օրերին Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ ապրում է գեթ մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի՝ 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք զոհ դարձան 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի:
Տեղահանության քողի տակ իրականացված եղեռնը Օսմանյան կայսրության պետական ծրագիրն էր, որն ի կատար ածվեց բացառիկ դաժանությամբ։
1915 թվականի այդ հրեշավոր իրադարձություններից 109 տարի անց մենք կրկին ականատես եղանք, թե հայն ինչպես է բռնում «Դեր Զորի» ճամփան, երբ հազարավոր հայեր՝ իրենց գենի, կյանքի իրավունքի պահպանության համար ստիպված եղան լքել իրենց տներն ու հայրենիքը, երբ Արցախն ամբողջովին հայաթափվեց։
Սարսափելի ոճրագործությունից 109 տարի անց էլ հասկացանք, որ հետևություններ չեն արվել, որ նույն սխալներն ենք կրկնում, որ թշնամին նույնն է և թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է՝ վերացնել հայ ազգն ու անհայրենիք թողել հային։
Ուստի, կարևոր է հասկանալը, որ մենք մեր օրհասական ու ամենակարևոր կռվի մեջ ենք, որ այսօր էլ որոշվում է հայ ազգի լինելիության, Հայաստան պետության գոյության հարցը, և միավորվենք, չվստահենք թշնամուն, որը նենգ է և որի միակ նպատակը մեզ իշխելն ու ոչնչացնելն է։
Պետք է համախմբվենք, հզորանանք, հասկանանք ու ընդունենք, որ մեր գլխավոր հույսն ու ապավենը մենք ենք, մեր սերն է հայրենիքի հանդեպ և մեր հզորացումն է։

Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի են Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին
website by Sargssyan