Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ»
ԵԽ պատգամավորն աջակցություն է հայտնում Հայաստանի ջանքերին խաղաղության հասնելու ուղղությամբ«Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունըՃապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էԴատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովԿառավարությունը երկիրը տանում է քաոսի՝ hարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը․ Տիգրան ԱբրահամյանՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկը. ֆոտոշարքՓաշինյանի առավոտյան գրառումները դարձել են բացահայտ ու ցինիկ պատվեր պետական ինստիտուտների, իրավապահների համար․ ՍուրենյանցՍամվել Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ հայց է ներկայացրել․ Hetq.amԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԳողոնը հայտնաբերվել է նկուղում. նոր մանրամասներ Իրանի հակահայկական երկրորդ քայլը ԱՄՆ-ը պահպանում է կապերը Իրանի հետ և հույս ունի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել. Սպիտակ տունՌուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արելՓաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ ՎեհարանըԳլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանումՄեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 16-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքը: Բացի նրանից, որ կերևան շարժման գործունեության, կազմակերպչական, բացատրական աշխատանքների արդյունքները, ըստ հայտարարությունների, սպասվում են նաև մի շարք որոշակիացումներ: Մասնավորապես, Բագրատ Սրբազանն օրերս պարզորոշ նշել էր, որ մայիսի 26-ի հանրահավաքում կարող են իրենց պատասխանն ստանալ պայքարի հետագա ընթացքի, ապագա հնարավոր վարչապետի թեկնածուի հետ կապված ու մի շարք այլ կարևոր թվացող հարցեր: Թեպետ, վարչապետի թեկնածուի հարցի մասին խոսելիս Բագրատ Սրբազանն ասում է. «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»:

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի մեկնարկ՝ ավելի ինտենսիվ ընթացքով, ինչի վերաբերյալ ևս սպասվում է, որ կարվեն որոշակիացումներ: Նախորդ անդրադարձներում արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ Կիրանցից մեկնարկած այս շարժումը տարածվել է, ստացել համաժողովրդական, կարելի է ասել անգամ՝ համազգային բնույթ: Եվ դա այդպես է: Պետք է նկատել, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման այդ ծավալմանը որոշակի չափով նպաստել է նաև... փաշինյանական իշխանությունը: Հասկանալի է՝ անուղղակիորեն: Նպաստել է ոչ միայն իր կործանարար քայլերով, այլև առաջին հերթին անադեկվատ ու ջղագրգիռ արձագանքներով, Հայ առաքելական եկեղեցու դեմ թունոտ, իսկ վերջին օրերին ընդհանրապես թշնամական, նույնիսկ՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք պարունակող հայտարարություններով, Հայաստանի տարածքը թշնամուն հանձնելու ուղղությամբ չդադարող գործողություններով:

Մասնավորապես, հենց այս օրերին Փաշինյանի իշխանությունը Կիրանցն ուղղակիորեն կիսում է, կիրանցցիներին պատկանող մի քանի տասնյակ միավոր անշարժ գույք, հողի հետ, անցնում է թշնամուն: Մարդիկ ուզում են այրել իրենց գույքը, իսկ փաշինյանական իշխանության ոստիկանները նույնիսկ դա են խոչընդոտում: Այդ ամենը չի կարող համապատասխան տրամադրություններ չձևավորել, առավել ևս՝ արդեն առանց այդ էլ որոշակիորեն լիցքավորված մթնոլորտում: Միաժամանակ, վերջին երկու շաբաթվա ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բավականին ակտիվ հանդիպումներ էր ունենում, այդ թվում՝ տարբեր մասնագիտական խմբերի ներկայացուցիչների, հասարակության ամենատարբեր շերտերի հետ, մեդիա առումով շարունակաբար ակտիվ էր և ուշադրության կենտրոնում: Այդ ամենը, ինչպես նաև երկրի ներսում տրամադրությունների որոշակի փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, մայիսի 26ին կզգացվի արդեն հանրահավաքում: Մյուս կողմից՝ հետաքրքիր է հանրահավաքի ու շարժման մասին Սրբազանի նշած «վերկուսակցական» եզրույթը:

Ընդհանրապես, ժամանակ առ ժամանակ թե՛ այս շարժման, թե՛ այլ ակցիաների դեպքում կարելի է հաճախ լսել «ապաքաղաքական» բառը: Բայց ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշել, որ պահանջի, բողոքի, պայքարի որևէ ակցիա չի կարող ապաքաղաքական լինել, դրանք ինքնին քաղաքական գործընթացներ են: Հատկապես նման ընդգրկմամբ ցանկացած շարժում արդեն ինքնին քաղաքական է: Առավել ևս, երբ հռչակված նպատակը իշխանության փոփոխությունն է, էլ չենք ասում երկրի, պետության կառավարման արժեքային, բովանդակային կողմնորոշման մասին, որը տեղով հենց քաղաքական հարց է: Չի կարող քաղաքականությունն ապաքաղաքական լինել, կներեք: Այո, այն, ինչ կատարվում է, գուցե դասական քաղաքական պայքար չէ, ինչին սովորել է մեր աչքը, և, ի դեպ, այդ կարևոր նրբությունը հաշվի չեն առնում բազմաթիվ հարգելի մեկնաբաններ, երբ ինչ-ինչ կանխատեսումներ են անում: Բա՛յց:

Այստեղ ամենակարևոր հարցն այն է, ինչի մասին մենք առիթ ունեցել ենք նշելու, և ինչի մասին ևս մեկ անգամ նախահանրահավաքային իր կոչ-հրավերում ընդգծեց Բագրատ սրբազանը՝ վերկուսակցական պայքար: Այո, ինքնին քաղաքական, բայց վերկուսակցական: Սա հենց այս պայքարի հիմնական առանձնահատկությունը կարող է լինել: Այսինքն, այստեղ չկան կուսակցական դրոշներ, կուսակցական ու խմբակային շահեր, կուսակցական պայմանականություններ, չնայած այն իրողությանը, որ պայքարին միանալու մասին հայտարարել են տասնյակ կուսակցություններ: Եվ շարժումն այստեղ շահեկան դիրքում է, քանի որ այն գլխավորում է ամենից երկարակյաց ու անխափան ազգային ինստիտուտի՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ՝ ի դեմս Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի: Շարժման առջև դրված խնդիրն ակնհայտ է՝ հեռացնել իշխանությունից երկրի ու ազգի շահերին հակառակ գործողներին:

Ընդհանուր եղանակը նույնպես ակնհայտ է՝ դա անել համաժողովրդական համատարած անհնազանդությամբ՝ խաղաղաբար պարտադրելով հրաժարական ու հետագայում ընդհանրապես քաղաքականությունից հեռացում: Ուրեմն, նախ այս մասին պետք է մտածել: Սա ընդգծում ենք, քանզի նկատում ենք, որ առանձին հայրենակիցներ փորձում են վերստին բոբիկանալ՝ դեռ ջուրը չտեսած: Ինչ վերաբերում է հաճախ հնչող հարցին, թե «ինչ կլինի հետո», ապա, կարծում ենք, այդ առումով ընդամենը պետք է ընդգծել մի քանի հիմնական, սկզբունքային պահ: Առաջինն այն է, որ Փաշինյանից ազատվելուց հետո ձևավորվելիք ժամանակավոր կառավարությունը նույնպես պետք է ձևավորվի

ա) վերկուսակցականության,

բ) պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով:

Իսկ հետո նոր կարելի է մտածել խորհրդարանական ընտրությունների մասին: Այ, այն ժամանակ, առանց ժամանակավոր վարչապետի մասնակցության թող ընտրվի այն ուժը, որին մեր հանրությունը կվստահի:

Առանց վարչական ռեսուրսի ու ընտրախախտումների: Իսկ հիմա կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը, դիրքավորումը: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանից ազատվելու ցանկություն ունեցողների մեջ ոչ շատ, բայց նկատվում են անհատներ, որոնք մտմտում են՝ կստացվի՞, թե՞ ոչ: Իրականում որևէ մեկի մասնակցությունը չպետք է պայմանավորված լինի հնարավոր ելքի կանխագուշակությամբ ու կշեռքի նժարի տատանումներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում