Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել «Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ» Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Եկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն Սուրենյանց «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ» Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ» Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ» Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի Սարգսյան
IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել Մենք երախտապարտ ենք Իրանին և Դիմադրության առանցքին. ՀԱՄԱՍ (տեսանյութ) Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով. Պաղեստինի ԱՆ Մենք ստանդարտ, հայկական ընտանիք ենք, ավանդապաշտ. Գոռ ՀակոբյանԷլեկտրամոբիլը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուցՈւկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի նոր հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղnւթ․ ԶախարովաԱՄՆ-ն որևէ շոշափելի օգնություն չի հատկացնում Հայաստանին. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլըՀՀ-ի մակարդակը սրանք իջեցրել են ինքնավարության մակարդակի. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ կանեն զեկույցի հրապարակումից հետո Փաշինյանի համար միակ արժեքը որկորն է Փաշինյանի վախերը. ինչո՞ւ է զանգել Պուտինին Նոր գույք և մարզումային ժամանակակից պայմաններ՝ Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ Պահանջել գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել բանակցվող «խաղաղության» պայմանագրի մաս. Ավետիք Չալաբյանի առաջարկներըԺողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման. Մենուա ՍողոմոնյանԱյս վարչախումբը հանրային գիտակցության մանիպուլյացիայով է զբաղված. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին. Վահան Զանոյան

168.am-ի զրուցակիցն է սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանը:

– Պարո՛ն Զանոյան, գիտեմ, որ պարբերաբար լինում եք հայրենիքում․ այս անգամ ի՞նչն է առիթը։

– Ոչ թե պարբերաբար, այլ համարյա մնայուն լինում եմ հայրենիքում. 7-8 ամիս ամեն տարի Հայաստանում եմ լինում և մնացած ժամանակը ճամփորդում եմ ԱՄՆ-ում, Եվրոպայում և երբեմն՝ Միջին Արևելքում։ Այնպես որ, մասնավոր առիթ չկա. Հայաստանն իմ տունն է։

– Մի հրապարակման մեջ անդրադառնալով Հայաստանի ներկա վիճակին՝ արձանագրել էիք, որ հազարավոր զոհերից զատ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ամենաթանկ կորուստը Հայաստանի համար եղել է հանուն արդար դատի պայքար մղելու կամքի կորուստը թե՛ կառավարության, թե՛ հանրության զգալի հատվածի մոտ: Սակայն նաև հույս էիք հայտնել, որ վաղ թե ուշ թե՛ հայ ազգը, թե՛ Հայաստանի կառավարությունը կվերականգնեն իրենց պայքարելու կամքը։

Ո՞ր դեպքում է դա հնարավոր։

– Հայ ազգը միշտ պայքարել է, հակառակ պարագայում՝ չէր գոյատևի։ Այսօր գոյություն ունի հայկական պետություն, որովհետև հայ ազգը գոյատևել է, երբ չի ունեցել պետականություն։ Ազգն ավելի մեծ է, քան պետությունը՝ բոլոր չափանիշներով՝ բնակչությամբ, պատմությամբ, տնտեսական և ֆինանսական ռեսուրսներով, կրթական մակարդակով, դիվանագիտական հմտություններով, համաշխարհային կապերով և, առհասարակ, հավաքական ներուժով։ Ազգը նաև ավելի մնայուն է, քան պետությունը․ այն պատմության ընթացքում մեծամասամբ գոյատևել է առանց պետության։ Դարեր ի վեր, երբ չի եղել հայկական պետականություն, ազգն է կենդանի պահել պետություն ունենալու հույսն ու հեռանկարը՝ սեփական մշակույթին, լեզվին, գրականությանը, հավատին, ավանդույթներին, պատմական ժառանգությանն ու հավաքական հիշողությանն իր անխախտ հավատարմությամբ և սեփական պատմությունը քաջ ճանաչելով։ Այդ բոլորը կարելի չէր լիներ՝ առանց մնայուն և անխոնջ պայքարի։ Պայքարը մեր ազգի բնական ուղին ու նկարագիրն է։ Այդ պատճառով ասում եմ, որ մենք կվերականգնենք մեր պայքարելու կամքը։ Պայքարելու կամքի կորուստն է, որ անբնական է մեզ համար, ո՛չ թե պայքարը։

– Արդյո՞ք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կկարողանա վերականգնել այդ կամքը․ ի՞նչ վերաբերմունք ունեք Հայաստանում սկիզբ առած այս շարժմանը։

– Թեև պայքարը մեր ազգային նկարագրի անբաժանելի մի մասն է՝ այսօր գործ ունենք պատերազմից հոգնած, հիասթափված և բարոյալքված հանրության հետ։ Ցավոք, քաղաքական ղեկավարությունը, փոխանակ փարատելու այդ իրավիճակը, ավելի է հիմնավորել և տարածել պարտության հետ հաշտվելու մտայնությունն ամբողջ հասարակության մեջ։ Այնպես որ, պայքարելու կամքի վերականգնումը հսկա մարտահրավեր է։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ավելի ընդունելիություն ունի, քան որևէ այլ ընդդիմադիր շարժում, որ հայտնվել է հրապարակում անցած վեց տարիներին։ Բայց մեր հասարակությունը հոգնած է ընդդիմադիր լոզունգներից։ Շարժման հաջողելու շանսերը կախված են առաջադրած կոնկրետ քաղաքականությունից՝ մասնավորապես,

1) հստակ անվտանգության և պաշտպանության ծրագիր,
2) հստակ ազգային-քաղաքական տեսլական և նպատակ,
3) հստակ դիրքորոշում, թե Հայաստանի շահերը Արևմուտքի հետ ո՞ւր են և ինչպե՞ս պետք է այդ շահերը հետապնդել,
4) հստակ դիրքորոշում, թե Հայաստանի շահերը Ռուսաստանի հետ ո՞ւր են և ինչպե՞ս պետք է այդ շահերը հետապնդել:

Այս բոլորից բացի՝ հանրությանը ներկայացնել այն փորձագետ պրոֆեսիոնալների թիմը, որ պետք է ղեկավարի անցումային կառավարությունը։ Այլ խոսքով՝ ընդմիշտ վերացնել շարժման հետ կապված բոլոր ընդհանրացած կասկածները։

– Տեղյակ եմ, որ հանդիպել եք նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ՝ իր հրավերով․ թեև փակ հանդիպումների մասին հարցեր չեն տալիս, այդուհանդերձ, կասե՞ք, թե ինչ մտահոգություններով էր Սրբազանը Ձեզ հրավիրել զրույցի։

– Սրբազանի հրավերը չէր հիմնված «մտահոգություններ»-ի վրա, այլ պարզապես խորհրդակցելու որոշ ազգային անվտանգության հետ կապված և այլ հրատապ հարցերի շուրջ։ Ես ուրախ էի իր հրավերին ընդառաջելու և աջակցելու իրեն իմ խորհուրդներով։ Խոսեցինք ազգային անվտանգության հիմնական սկզբունքների մասին, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին և Հայաստանի ներքաղաքական խոսույթի մասին։


– Այսօր շարժումը իշխանական ու մերձիշխանական շրջանակների կողմից թիրախավորվում է նաև կրոնական առաջնորդի հանգամանքով․ հոգևորականի առաջնորդությունը որքանո՞վ է խնդրահարույց ժամանակակից աշխարհում։

– Վստահ եմ՝ որոշ դիտորդների համար հոգևորականի ներգրավվածությունը՝ քաղաքական թվացող գործունեության մեջ, կարող է խնդրահարույց լինել, բայց այդ աննախադեպ երևույթ չէ աշխարհի պատմության մեջ։ Հատկապես, երբ թե՛ երկիրը, և թե՛ ազգը ճգնաժամի մեջ են, և հանկարծ ի հայտ է գալիս մի ընդդիմադիր առաջնորդ՝ ազգը և երկիրը այդ ճգնաժամից դուրս բերելու իշխանությունների գաղափարից տարբերվող գաղափարներով, ուրեմն պետք է լուրջ ընդունել:

– Հաշվի առնելով Ձեր փորձառությունը տարբեր պետությունների կառավարությունների հետ աշխատանքում՝ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տեսլականը․ ի՞նչ առաջնային միջոցառումներ են պետք Հայաստանին՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

– Սա այնպիսի համապարփակ հարց է, որ չի կարելի պատասխանել սահմանափակ տողերով։ Ուրեմն, թույլ տվեք անեմ ընդհանուր թեմայի հետ առնչվող մի քանի դիտարկում։

Ցանկացած մեկը, ով ուշադիր նայի Հայաստանի և տարածաշրջանի քարտեզին, կհասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պաշտպանված լինել առանց իր ողջ ազգի։ «Պետությունը փրկելու» պատրվակով կառավարության օրակարգն ազգային օրակարգից տարանջատելը, որը ենթադրում է պատմական ազգային իրավունքներից հրաժարում, ինքնին հակասական է և ինքնադավ, և մեծապես վտանգում է թե՛ պետության, թե՛ ազգային շահերը։

Ազգային անվտանգությունը վերաբերում է այն բոլոր գործոններին, որոնք ազգին դարձնում են պատրաստակամ և ունակ՝ պաշտպանելու իր հայրենիքը: Բանակները պաշտպանում են հայրենիքը, ոչ թե՝ պարզապես անշարժ գույքը: Այն, ինչի համար կռվում է ցանկացած զինվոր, չի կարող չափվել քառակուսի կիլոմետրերով։

Հայրենիքը 29,743 քկմ տարածքից շատ ավելին է. հայրենիքը ազգային պատկանելության զգացումն է, պատմական ժառանգությունն ու համատեքստը, ազգային արժանապատվությունը, սոցիալական արդարությունը, հավասարակշիռ կրթական համակարգը, ժողովրդագրական կառավարումը, ազգային ռազմավարական տեսլականը, ազգային արժեքները, յուրատիպ մշակութային պատկանելությունը, ազգային ինքնության և ազգային պատմական իրավունքների խոր զգացումը:

Գոյություն ունեն որոշ ազգային առաջնահերթություններ և մարտահրավերներ, որոնք պարզապես չպետք է հանձնել պետությանը՝ հատկապես այն դեպքում, եթե այն այնքան թույլ է, որքան այսօր, իսկ ազգային ռեսուրսների և կարողությունների ճնշող մեծամասնությունը պետությունից դուրս է:

Հայ ազգի ռեսուրսները չպետք է վատնվեն միայն այն պատճառով, որ դրանք միշտ չէ, որ գնահատվում են Հայաստանի Հանրապետության կողմից։ Սփյուռքն օրինական շահագրգիռ կողմ է թե՛ հայկական պետության կայացման, թե՛ լայն ազգային շահերի հետապնդման հարցում։ Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին։

Քանի դեռ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի, Իսրայելի և Ռուսաստանի նման հզոր ուժերի աջակցությունը, տեսանելի ապագայում ոչ մի հայկական պետություն չի կարողանա միայնակ պաշտպանվել: Պետությունը հնարավոր է պաշտպանել միայն համախմբելով ամբողջ հայ ազգի ռեսուրսները։ Խոչընդոտը շարունակում է լինել պետության և ազգի միջև ձևական տարանջատումը, որը Հայաստանի պարագայում կործանարար է։