«Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական լիդերներն ու հասարակական բոլոր գործիչները, ինչպես նաև խոշոր գործարարները, գիտության, մշակույթի ու սպորտի ականավոր ներկայացուցիչները պարտավոր են իրենց գնահատականը հնչեցնել ինչպես համաժողովրդական շարժման, այնպես էլ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության վերաբերյալ։ Նման տեսակետ է հայտնում «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը՝ Արման Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում կարևորում է այն հանգամանքը, որ այս համաժողովրդական շարժումը հստակ հասել է այն կետին, որ երկրի քաղաքական օրակարգը որոշվում է փողոցում, և ոչ ոք չի կարող դա անտեսել։ Ինչ վերաբերում է ներկա գործընթացներին, ապա Վարդանյանը կարծում է, որ դժվար թե իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը դավաճանի Փաշինյանին։

«Առաջին պատճառը ՔՊ-ի կտրուկ հրաժարումն է իր հեղափոխական գաղափարախոսությունից։ Երկրորդը սեփական թիմի դեմ կոմպրոմատների մեծ թղթապանակներն են, որոնք կենտրոնացած են վարչապետի ուժայինների ձեռքում: Երրորդը աշխարհաքաղաքական բաղադրիչն է, այն է՝ ԱՄՆ-ի դեմոկրատների ներկայության պահպանումը տարածաշրջանում նույնիսկ ներքաղաքական ցնցումների պայմաններում։ Դրա վառ ապացույցն են Վրաստանում տեղի ունեցող բողոքի երկարատև ակցիաները ընդդիմության կողմից։ Աշխարհաքաղաքական մյուս խաղացողների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի համար կարևոր են տարածաշրջանում կայունությունն ու Հայաստանում ազգային, պետական արժեքներ կրող իշխանության առկայությունը:

Իսկ ռեգիոնալ ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից»,-նշում է «Միասնություն» շարժման ղեկավարը։ Արման Վարդանյանը նաև կարծում է, որ եթե ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական գործընթացները տապալվեն, ապա խորհրդարանական ընդդիմությունը պետք է սկսի ՀՀ ԱԺ-ի լուծարման և ապալեգիտիմացման պրոցես՝ հրաժարվելով մանդատներից՝ պայմանով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ցուցակների հաջորդ բոլոր համարները նույնպես հրաժարվեն վերցնել մանդատը։

«Իսկ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների հայտարարմանը հասնելուց հետո Փաշինյանը չպետք է լինի վարչապետի պաշտոնակատար։ Ոչ մի դեպքում չի կարելի երկրորդ անգամ նմանատիպ սխալ թույլ տալ,-ասում է Վարդանյանը՝ շեշտելով.Բավական է ծանրութեթև անել: Բոլոր ազգային, պետական մտածողություն ունեցող մարդիկ պարտավոր են աջակցել համազգային շարժմանն ու կանգնել ժողովրդի կողքին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan