C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում

Կոնվերս Բանկի C360 բանկային ծառայությունների փաթեթները հասանելի են Converse Mobile-ում: Այսուհետ մուտք գործելով հավելված` օգտատերերը հնարավորություն կստանան բաժանորդագրվել Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին և օգտվել մի քանի բանկային ծառայություններից միասնական` ավելի ցածր սակագնով:

Neo, Ultra և Elite փաթեթների շրջանակներում հաճախորդներին կտրամադրվեն վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, տարբեր արժույթներով Visa վիրտուալ քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն: Անվճար կլինեն տեղեկանքները, քաղվածքները, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS ծանուցումները:

Պայմանավորված սակագնային պլանով` հաճախորդները կստանան ճամփորդական ապահովագրություն՝ տարեկան 30 օրվա համար, կկարողանան անհատական դեպոզիտային պահատուփ վարձակալել 10% զեղչված սակագնով: Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից:

Converse Mobile-ում փաթեթի փոփոխության հնարավորությունը հասանելի կդառնա առաջիկայում:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan