Սաուդյան Արաբիայի գահաժառանգն Իսրայելին մեղադրել է Գազայում «կոլեկտիվ ցեղասպանության» համար և պաշտպանել Իրանը
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը մեղադրել է Իսրայելին Գազայում «կոլեկտիվ ցեղասպանություն» իրականացնելու համար. այս մասին գրում է CNN-ը՝ նկատելով, որ սա թագաժառանգի կողմից վերջին մեկ տարում Իսրայելին ուղղված ամենաուժեղ քննադատությունն է:
Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի կազմակերպած իսլամական պետությունների առաջնորդների հավաքի ժամանակ երկրի դե ֆակտո առաջնորդն ասել է.«Թագավորությունը վերահաստատում է Իսրայելի կողմից եղբայրական պաղեստինյան ժողովրդի դեմ իրականացված հավաքական ցեղասպանությանը դատապարտումն ու բացարձակ մերժումն»։
Ավելի քան 43,000 մարդ է զոհվել Գազայում այն պահից, երբ Իսրայելն անցյալ տարի սկսել է հարձակումներն անկլավի վրա:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը նաև պաշտպանել է Իրանին, ինչը կտրուկ հակասում է 2017-ի նրա մեկնաբանություններին, որոնցում նա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին համեմատել էր ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:
Թագաժառանգը միջազգային հանրությանը կոչ է արել «ստիպել Իսրայելին հարգել Իրանի ինքնիշխանությունը և չհարձակվել (իրանական) տարածքների վրա»:
Էր Ռիադը և Թեհրանը վերականգնեցին հարաբերություններն անցյալ տարի տարածաշրջանային ազդեցության շուրջ տասնամյակների թշնամությունից հետո:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»