Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հերթական խայտառակ պարտությունը կրկին սրել է ՀՖՖ-ֆուտբոլասերներ դիմակայությունը։ Գլխավոր մարզչից զրկված հավաքականը երեկ Երևանում 0։1 հաշվով պարտություն կրեց աշխարհի ամենաթույլ հավաքականներից մեկից՝ Ֆարերյան կղզիներից։ 50 հազար բնակչությամբ և պրոֆեսիոնալ ֆուտբոլ չունեցող այդ երկրից ժամանած հավաքականն ավելի լավ տեսք ուներ, քան հայկական թիմը։ Խաղի ողջ ընթացքում էլ երկրպագուների ֆան-ակումբները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
Որքան էլ իշխանությունը փորձում է ատամներով պահել Մելիքբեկյանին, իրենք էլ հասկանում են, որ հայկական ֆուտբոլում ստեղծված վիճակը կարող է սպառնալիք դառնալ Փաշինյանի աթոռին։ ՀՖՖ-ն վերջին վեց տարիներին որևէ լուրջ արդյունք չի գրանցել ֆուտբոլում, փոխարենը ֆեդերացիայում կոռուպցիոն տարբեր սխեմաների, դրանց պատգամավորների ու պաշտոնյաների ներգրավվածության մասին տեղեկությունները մշտապես են շրջանառվում։ Զարմանալի չէ, որ մի քանի տասնյակ միլիոն դոլար շրջանառությամբ այդ հիմնարկի ղեկին Արմեն Մելիքբեկյանին պահելու համար տարբեր ազդեցիկ ուժեր են աշխատում։
Մեր տեղեկություններով, իշխանությունները մտածում են փոխել Մելիքբեկյանին, բայց այնպիսի մեկին դնել, որ խնդիրներ չառաջանան։ Ֆեդերացիայի նախագահ դառնալու լուրջ ախորժակ ունի Մելիքբեկյանի տեղակալ Արմեն Նիկողոսյանը։ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին մարզական լրագրողը ժամանակին աշխատել է նաև Ռուբեն Հայրապետյանի հետ, ապա, իշխանափոխությունից հետո թռել է Մելիքբեկյանի գիրկը, այժմ էլ ցանկանում է ֆեդերացիան գլխավորել։ Նիկողոսյանի թեկնածությանն իշխանության մեջ դեմ չեն, ի վերջո, իրենց հետ կապված անձ է։ Բայց քննարկվում է նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի թեկնածությունը։ Փաշինյանն այդկերպ ցանկանում է վարձահատույց լինել Քյարամյանին՝ նվիրված ծառայության համար։ Թեպետ, մեր աղբյուրը չբացառեց, որ ՔՊ-ում սաբոտաժ կազմակերպեն և Քյարամյանին չընտրեն ֆեդերացիայի նախագահ, եթե Մելիքբեկյանին «ֆուկ» անեն, իսկ նրա թեկնածությունն առաջադրվի։
Նարինե Թումանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»