ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը
Երեկ Երևանում կայացել է «Սիլիկոնային լեռներ» համաժողովը, որտեղ ՏՏ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ են հավաքվել «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում։ Համաժողովի ընթացքում քննարկումը գնացել է արհեստական բանականության զարգացման, հեռանկարների մասին բոլոր ասպարեզներում։
Համաժողովին որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչ մասնակցել է նաև նախկին «այթիշնիկ», ներկայումս ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Վերջինիս մասնակցությունն ամենևին էլ խանդավառություն չի առաջացրել համաժողովի մասնակիցների շարքերում։ Ըստ էության, երբ մարդիկ իմացել են, որ Հակոբ Արշակյանն էլ է մասնակցելու, շատերը դժգոհություն են հայտնել, նշել են, որ Արշակյանն այլևս կապ չունի ոլորտի հետ, այլ ընդամենը ՔՊ խոսափողն է։ Որոշ ընկերությունների ներկայացուցիչներ էլ հայտարարել են, թե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար եղած ժամանակ Հակոբ Արշակյանը ձախողել է ոլորտի կառավարումը։ Ըստ ականատեսների, նրա ելույթի ժամանակ համաժողովի շատ մասնակիցներ ցուցադրաբար լքել են դահլիճը՝ այդկերպ հայտնելով իրենց վերաբերմունքը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՏՏ ոլորտի շատ ներկայացուցիչներ նշել են, որ հաջորդ համաժողովներին իրենց չհրավիրեն, եթե ՔՊ-ից որևէ մեկը և, հատկապես, Արշակյանը պետք է ներկա լինեն։
Անահիտ Ալիխանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»