Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով
Նոյեմբերի 16-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ էր փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել էին նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
ԱՄՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Դոնալդ Թրամփին հետաքրքրել է Հայաստանը որպես երկիր, որը կարող է լինել պլացդարմ, եթե Իրանի հետ խնդիրներ առաջանան, Իսրայելը սկսի լայնածավալ թեժացում։ Եվ այդ առումով է եղել խոսակցությունը, որի ժամանակ Թրամփը հիմնականում նշել է, թե իրենց հետաքրքրում է տարածաշրջանը Իրանի դեմ պայքարի առումով։ ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է, թե մեծ ուշադրություն են դարձնելու այդ հարցին, հույս ունեն, որ պաշտոնական Երևանը կարող է համագործակցել այդ իմաստով։ Փաշինյանը նշել է, թե Միացյալ Նահանգների քաղաքականությունը հասկանալով են վերաբերվել Հայաստանում, նաև Վաշինգտոնն է հասկացել, որ Հայաստանը չի կարող չհամագործակցել Իրանի հետ։ Նշել է, թե լուրջ քննարկելու հարցեր կարող են լինել։ Հիշեցրել է Բոլթոնի այցը, ակնարկել, որ խոսելու թեմաներ կան, այնպես չէ, որ Հայաստանը միանշանակ փորձելու է փախչել ամերիկյան քաղաքականության ծիրից։
Քննարկել են նաև երկկողմ առևտուրը, որը, նրա խոսքով, ծիծաղելի ցածր է։ Ակնարկել է, որ որոշակի կադրային փոփոխություններ կանի տարածաշրջանի հետ կապված, կարող է դրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի փոխման հարցը, քանի որ Քրիստինա Քվինը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է և կարող է խնդրահարույց լինել։
Կարինե Գասպարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»