Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա
Կիրակի երեկոյան հնչած պաշտոնանկությունների ցանկի մեջ տարօրինակ էր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի անունը կարդալը։ Վերջինս տևական ժամանակ որևէ աղմկահարույց դեպքով աչքի չի ընկել և ավելի շատ ԱԺ «սուսիկ-փուսիկ» պատգամավորներից մեկն է։
Զեյնալյանը խորհրդարանում միայն հայտնի է որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մտերիմ։ Երեկ օրվա առաջին կեսին ՔՊ-ում փորձում էին հասկանալ, թե ինչու է Զեյնալյանի անունը ևս հայտնվել մամուլի էջերում։ Ինքը՝ Նարեկ Զեյնալյանը, հերքում էր մանդատազրկման մասին բոլոր հրապարակումները, բայց և բազմանշանակ լռություն էր պահպանում կուսակիցների հետ շփումներում։ Ավելի ուշ, արդեն «Քաղպայմանագրում» հայտնի դարձավ, որ Փաշինյանը պարզապես Զեյնալյանին հանձնարարել է վայր դնել մանդատը, քանի որ առաջիկայում նախարար են նշանակելու։ Մասնագիտությամբ բժիշկ Նարեկ Զեյնալյանը, ի վերջո կհասնի իր «մուրազին»՝ նշանակվելով առողջապահության նախարար։
Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանը բազմիցս ընկել է տարբեր սկանդալային պատմությունների մեջ, իսկ առողջապահական ապահովագրության ամբողջական ձախողումն ու միլիոնավոր գումարների փոշիացումը լցրել են Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը։
Ավանեսյանն արդեն այս շաբաթվա վերջին հրաժարականի դիմում կներկայացնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի նախարարներ էլ և, առնվազն մեկ փոխվարչապետ, պաշտոնազրկման ենթակա անձանց ցուցակում են։ Փաշինյանը որոշել է նրանց ամբողջությամբ՝ փաթեթով, ստիպել հրաժարական տալ։
Ալլա Ղազարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»