Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ռուսական նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռը, որը խոցել է Դնեպրում գտնվող ռազմական օբյեկտը, գոյություն չունի։ Այս մասին նա հայտարարել է ուկրաինական Единые новости հեռուստաալիքի եթերում, փոխանցում է rbc.ru-ն:
«Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա. սա ոչ ադեկվատ մարդ է (նկատի ունի Պուտինին-Խմբ.), որն իր համար ինչ-որ անուններ է հորինում։ Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է «Օրեշնիկ»-ի մասին նոյեմբերի 21-ին, այն օգտագործվել է Դնեպրում գտնվող օբյեկտին պատասխան հարվածի ժամանակ այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը ATACMS և Storm Shadow հրթիռներով հարվածներ է հասցրել Բրյանսկի և Կուրսկի մարզերում:
«Օրեշնիկ»-ը միջին հեռահարության հիպերձայնային հրթիռ է։ Հարվածի ժամանակ այն օգտագործվել է առանց միջուկային մարտագլխիկի, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»