Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է
Նիկոլ Փաշինյանն օրերս Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել էր նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով ստորագրահավաքին, երկիմաստ հայտարարություններ արել, որոնք հրճվանքով էին ընդունել հաստիքային արևմտամետները։ Վերջիններիս լուրջ թվում է, թե Փաշինյանը դեմ չէ իրենց նախաձեռնությանը։
Փաշինյանը, նշենք, ասել էր, թե Եվրախորհրդարանում իր ելույթը, որում հայտարարել էր Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավորինս մոտ լինելու մասին, սոցիալական ցանցերում ամենաշատ տարածում ստացած ելույթներից մեկն է եղել, ինչը, նրա խոսքով, վկայում է այդ օրակարգին հանրային լայն աջակցության մասին։
Անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանն Ազգային ժողովում՝ վարչապետը նկատել էր, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։ «Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան և ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննակումներն ակտիվացել են, և այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի և նախագիծ է մտնում Ազգային ժողով։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունն արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ընդգծել էր վարչապետը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։
Ժողովրդավարական հարթակը, հիշեցնենք, 60 հազար ստորագրություն էր հավաքել, և առաջիկայում հարցը ներկայացվելու է խորհրդարան։ Փաշինյանը ոչ հերքել, ոչ հաստատել էր, իսկ քաղաքական տրամաբանության մասին նրա նկատառումները ոչ այլ ինչ են, քան հերթական «մկան խաղը»։ Նույն այդ իշխող խմբակցությանը ոչինչ չի խանգարում խափանել «Եվրաքվե»-ի ընթացքը՝ կախված աշխարհաքաղաքական վայրիվերումներից։ Իհարկե, արևմտամետներին Փաշինյանի այս հայտարարությունն օդուջրի պես պետք էր՝ լրացուցիչ քարոզչական ալիք բարձրացնելու, բայց նախաձեռնության ապագան խորհրդարանում մշուշոտ է։ Առավել ևս, որ Փաշինյանն էլ հիշեցրել է 300 հազար ստորագրություն հավաքելու անհրաժեշտության մասին, եթե նախագիծը խորհրդարանում չընդունվի։ Իսկ այն, թերևս, չի էլ ընդունվի։
Արմինե Սարգսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»