Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան
Տիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին
Քաղաքականություն

Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդունված է համարել, որ Փաշինյանը, մեծ հաշվով, արևմտամետ է: Իրականում այստեղ վիճելի պահ կա՝ պարտադրվածությունն ու «հոգով-սրտով» որևէ ուղղության կողմնակից լինելը տարբեր բաներ են: Ամեն դեպքում առանցքային փաստն այն է, որ թե՛ Փաշինյանն ու իր անմիջական թիմակիցները, թե՛ հատկապես փաշինյանական իշխանության շահերն սպասարկող մի շարք սատելիտային մարդ-կուսակցություններն ու «գրանտային» սնուցմամբ գործող ՀԿ-ներ դիրքավորվում են «ո՛չ Ռուսաստանին, դեպի Եվրամիություն» կարգախոս-հանձնարարականով: Ի դեպ, վերը նշված վիճելիությունը նաև վերջիններիս է վերաբերում. այստեղ էլ շեշտենք, որ այլ բան է դրամաշնորհով որոշակի «գիծ պահելը», այլ բան է անկեղծորեն այդ «գծին» հավատալը:
 
Երևի նկատեցիք, որ չխոսեցինք երկրի, պետության շահերի մասին: Այս շրջանակների դեպքում դա անիմաստ է: Լավ, վերադառնանք հիմնական հարցին: Եվ ուրեմն, ինչպես նշեցինք, առաջ է տարվում «անպայման դեպի Արևմուտք» թեզը: Գիտեք, տեղյակ եք, որ անգամ «դեպի ԵՄ» հանրաքվեի ստորագրահավաք են նախաձեռնել: Դե, նախաձեռնել՝ նախաձեռնել են: Դրանից դեռ չի հետևում, որ նախ՝ նման հանրաքվե կլինի: Երկրորդն ու ամենից կարևորը՝ թեկուզ մի 20 հատ նման հանրաքվե անեն էլ, դրանից դեռ չի հետևում, որ Եվրամիությունը գրկաբաց ու անհամբեր մեզ է սպասում: Առհասարակ, շատ մեծ հարց է, թե այնտեղ՝ ԵՄ-ում որևէ մեկին սպասո՞ւմ են՝ լինի դա արնաշաղախ արված Ուկրաինան, իր գլխի ճարը տեսնող Վրաստանը, թե՞ գոյաբանական սպառնալիքների մեջ ինքզինքը նետած Հայաստանը: Ի վերջո, ԵՄ-ն «ռեզինից» չէ:
 
Սակայն այստեղ կան առավել հետաքրքրաշարժ նրբերանգներ, որոնք այնքան էլ լայնորեն ու հաճախակի չեն քննարկվում: Եվրամիությանն, այսպես ասած, մերձենալու, իսկ փաշինյանական իշխանությունների պարագայում տեղին է ասել՝ քսմսվելու «քաղաքականությունը» ուղեկցվում է բավականին ակտիվ քարոզչությամբ, որի հիմնական «բանալի-բառերն» են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, արդյունավետ կառավարում և այլն: Ավելին, փաշինյանական իշխանությունները թե՛ այս կամ այն «չուտվող» փոփոխությունը հիմնավորելու համար, թե՛ քարոզչական առումով անդադար հղում են անում «եվրոպական փորձին»: Անգամ եթե հանրային սննդի կետերից աղամանները հավաքելու անհեթեթությունն են փորձում հիմնավորել, էլի «եվրոպական փորձն» են մեջտեղ բերում: Իսկ թե որքան են սիրում նույն այդ իշխանություններն ու հատկապես նրանց սատարող «գրանտային» ՀԿ-ներն ու մյուս սատելիտները զանազան «վարկանիշներ» նշել, հանրահայտ է:
 
Բայց ի՞նչ կա այդ՝ «անպայմանորեն՝ դեպի ԵՄ» շարժի խորքերում: Այդ առումով բավականին ուշագրավ բացահայտումներ են արված Արևելյան գործընկերության նոր՝ 2023 թվականի զեկույցում, որի հատկանշական մի շարք մանրամասնությունների վրա, ի մասնավորի, ուշադրություն է հրավիրել քաղաքական պատճառներով հետապնդվող, շինծու մեղադրանքներով կալանավորված, այժմ տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, նույն եվրոպական կառույցների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող Արմեն Աշոտյանը: Նա մասնավորապես նկատում է, որ այդ փաստաթուղթը «ռենտգենի նման բացահայտում է նիկոլական քաղցկեղի, թարախապարկերի, լեղաքարերի գոյությունն ու աճը երկրի տարբեր ոլորտներում» (չմոռանանք, որ Արմեն Աշոտյանը բժշկագիտական բարձրագույն կրթություն ունի):
 
Բարի, իսկ որո՞նք են ասվածը հիմնավորող փաստերը: Ահավասիկ. Արևելյան գործընկերության 2023-ի ինդեքսում Հայաստանը 0,61 միավորով զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ զիջելով, համապատասխանաբար, Մոլդովային (0,7 միավոր) , Ուկրաինային (0,66 միավոր) և Վրաստանին (0,63 միավոր): Սա արդեն իսկ լավ չէ, մեղմ ասած: Շարունակենք. Հայաստանի ցուցանիշը նվազել է նաև 2021-ի համեմատ (0,64)՝ արձանագրելով ոչ միայն հետնապահություն, այլև հետընթաց։ Եվրոպական զեկույցը գործնականում «ջրում» է նաև փաշինյանական քարոզչության համապատասխան թեզերը: Զորօրինակ, նշվում է. «Ժողովրդավարություն, լավ կառավարում, օրենքի գերակայություն» բաժնում Հայաստանը 6-ից 3-րդն է, իսկ «ԵՄ ստանդարտներին համահունչ քաղաքականություն» բաժնում՝ 6-ից 4-րդը, «Կայուն զարգացումով»՝ 6-ից նույնիսկ 5-րդը՝ զիջելով անգամ Բելառուսին։ Այսինքն, 2021-ի համեմատությամբ Փաշինյանի կառավարած Հայաստանը հետընթացի մեջ է թե՛ ժողովրդավարության, թե՛ լավ (արդյունավետ) կառավարման, թե՛ օրենքի գերակայության առումներով, թե՛ Եվրամիության չափանիշներին համահունչ քաղաքականություն վարելու հարցում, թե՛ կայուն զարգացման տեսակետից:
 
Այստեղ, ինչպես նշվեց, Փաշինյանը զիջում է անգամ իր կողմից այնքան չսիրված Լուկաշենկոյին: Արժե հատուկ ընդգծել, որ սա, այսինքն՝ նշված գնահատականները Հայաստանին տրվել են Փաշինյանի ու նրա հակաժողովրդավարական իշխանության նկատմամբ սիրազեղուն վերաբերմունք ունեցող, Հայաստանում մարդու իրավունքների խայտառակագույն ոտնահարումների վրա փարիսեցիաբար աչք փակող, խաղաղ ցուցարարների նկատմամբ ամենավայրագ ու գազանաբարո հարձակումները արդարացնող Եվրամիության ֆունկցիոներների կողմից: Այսինքն, եթե անգամ Փաշինյանին ամեն կերպ սատարող Եվրամիությունն է նման գնահատականներ տալիս, ապա ահավոր է պատկերացնել բուն իրականությունը: Թեպետ, կներեք, այդտեղ ի՞նչ կա պատկերացնելու: Մենք բոլորս ապրո՛ւմ ենք այդ խայտառակ իրականության մեջ:
 
Հա, ու կարծես որպես ծաղր, զեկույցի համաձայն, Հայաստանը վերջինն է... «խաղաղություն և գործընկերություն» ցուցանիշով: Սա էլ, երևի, յուրօրինակ «տուրք» է Փաշինյանի հռչակած «խաղաղության օրակարգին», որին անցյալ տարի զոհաբերվեց Արցախը՝ հայաթափվելով ու թշնամուն տրվելով, ապա՝ Հայաստանի մի շարք տարածքներ, մասնավորապես՝ Տավուշի մարզում: Ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, որ «դեպի ԵՄ» գնալու կարգախոսներով ու քարոզչությամբ մարդկանցից հանդուրժում կորզող փաշինյանական իշխանությունը գործնականում ավելի է հեռանում Եվրոպայից, «եվրոպական արժեքներից», չափանիշներից: Հանուն արդարության նշենք, որ Եվրամիության գործող լիդերներն իրենք էլ մի «բարի պտուղ» չեն այդ առումով, քանզի նրանց երկդիմի գործունեությունը շատ քիչ աղերսներ ունի հռչակված «եվրոպական արժեքներին», բայց դա այլ հարց է:
 
Բուն հարցն այն է, որ «Եվրոպա», «Եվրամիություն», «վիզաների ազատականացում», «ժողովրդավարություն» և նման այլ՝ ոմանց լսելիքը շոյող բառեր ու արտահայտություններ կրկնելով՝ որպես հմայախոսություն, երկրի ղեկից կառչած Փաշինյանն ու նրա «իշխանական թիմը» իրականում բոլորին տանում են դեպի անորոշ, հակաժողովրդավարական, հետամնաց «ապագա»: Ի լրումն՝ բազմամիլիարդանոց արտաքին պարտքը՝ վզներին:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում