Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»
Հոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը
Հասարակություն

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Ցուցակման խորհրդանշական զանգը հնչել է սեպտեմբերի 8-ին, իսկ ՎԶԵԲ-ի պարտատոմսերի առևտուրը Հայաստանի ֆոնդային բորսայում կմեկնարկի նույն օրը։

Արարողությանը մասնակցել և խորհրդանշական զանգը հնչեցրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը, ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան և Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է․ «ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում կարևոր իրադարձություն է մեր կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից։ Միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցի կողմից նման գործիքի թողարկումն ու դրա հասանելիությունը տեղական շուկայում նպաստում են ֆինանսական շուկայի խորացմանը, տեղական արժույթով ֆինանսավորման գործիքակազմի ընդլայնմանը և ներդրողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Կոնվերս Բանկը կարևորում է իր մասնակցությունը նման նախաձեռնություններին և շարունակելու է աջակցել Հայաստանի ֆինանսական էկոհամակարգի զարգացմանը»։

Հայաստանում ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան նշել է․ «ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի հաջող թողարկումն ու ցուցակումը վկայում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների և տնտեսական հեռանկարների նկատմամբ մեր շարունակական վստահության մասին։ Տեղական արժույթով կապիտալի շուկաների զարգացումը ՎԶԵԲ-ի առանցքային առաջնահերթություններից է, քանի որ այն նպաստում է խնայողություններն արդյունավետ ներդումների ուղղելուն, ընդլայնում է բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները և ամրապնդում տնտեսության դիմակայունությունը։ Մենք շնորհակալ ենք Կոնվերս Բանկին և Հայաստանի ֆոնդային բորսային՝ այս գործարքը շուկա բերելու հարցում համագործակցության համար և ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ Հայաստանի կապիտալի շուկաների հետագա խորացման ուղղությամբ»։

Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Ուրախ ենք ողջունելու ՎԶԵԲ-ի՝ տեղական արժույթով թողարկված պարտատոմսերի մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա։ ՎԶԵԲ-ը երկար տարիներ Հայաստանի՝ տեղական արժույթով կապիտալի շուկայի զարգացման կարևոր գործընկերներից է։ Նոր թողարկումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի շուկայական ենթակառուցվածքների նկատմամբ վստահության և տեղական արժույթով պարտատոմսերի շուկայի զարգացման ներուժի մասին։

Այս պարտատոմսերի ցուցակումը դիտարկում ենք որպես ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանում առավել խոր, բազմազան և միջազգային շուկաներին ինտեգրված կապիտալի շուկա ձևավորելու ճանապարհին»:

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում՝ աճուրդի միջոցով։ Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես թողարկման տեղաբաշխող ՝ ապահովելով ողջ գործընթացը։

Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ ՀՀ դրամ, տոկոսադրույքը լողացող է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, արժեկտրոնների վճարումները՝ կիսամյակային։

Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: