ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական
Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«ՀԱՊԿ-ում աշխատանքին Հայաստանի ֆիզիկական վերադարձի դռները բաց են, և մենք հույս ունենք, որ, այնուամենայնիվ, հայկական ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն իրենց համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակներում»,- եզրափակել է Ուշակովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը սառեցրել Է մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ, նրա պնդմամբ, այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում հայտարարել է, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը: Սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին կոնկրետ որոշումներ Հայաստանը չի կայացրել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»