Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը
Քաղաքականություն

Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին

Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» զինված շարժման միջև հրադադարի համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել չորեքշաբթի առավոտյան, գրում է Al Arabiya-ն:

ԱՄՆ-ն և Ֆրանսիան

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կպաշտպանի Իսրայելին Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» շարժման սպառնալիքից և պայմաններ կստեղծի «տևական հանգստության» համար, հայտարարել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ։

«Այսօրվա հայտարարությունը կդադարեցնի մարտերը Լիբանանում և կպաշտպանի Իսրայելին «Հեզբոլլահ»-ի և Լիբանանում գործող այլ ահաբեկչական կազմակերպությունների վտանգից», - ասվում է նախագահների համատեղ հայտարարության մեջ:

Նշվել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կաշխատեն «ապահովելու համար, որ այս պայմանավորվածությունն ամբողջությամբ իրականացվի» և առաջնորդեն միջազգային ջանքերը լիբանանյան բանակի «կարողությունների ստեղծման» համար:

Բայդենը գործարքը որակել է «լավ նորություն» և նաև նշել, որ Միացյալ Նահանգները նոր ջանքեր կձեռնարկի Իսրայելի և Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման միջև զինադադար ապահովելու համար: Մակրոնն էլ ասել է, որ Լիբանանի զինադադարը պետք է «ճանապարհ բացի՝ Գազայում պատերազմի ավարտի համար»։

Իսրայել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բայդենին «հրադադարի համաձայնագրի ապահովման գործում ներգրավվածության համար»։ Իսրայելի կողմից գործարքի հաստատումից առաջ Նեթանյահուն ասել է, որ եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարի պայմանները, ապա Իսրայելը հարված կհասցնի։

Լիբանան

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ասել է, որ հրադադարը «հիմնարար քայլ» է տարածաշրջանում կայունության վերականգնման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին իրենց ներգրավվածության համար՝ Միքաթին նաև վերահաստատել է իր կառավարության հանձնառությունը՝ «ուժեղացնել բանակի ներկայությունը հարավում»:

Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է հրադադարը Լիբանանում, ինչի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Գերմանիա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ողջունել է գործարքը՝ այն որակելով որպես «հույսի շող ամբողջ տարածաշրջանի համար»:

«Սահմանի երկու կողմում գտնվող մարդիկ ցանկանում են ապրել իրական և կայուն անվտանգության պայմաններում», - ասվում է Բերբոքի հայտարարության մեջ: Նա գործարքն անվանել է «հաջողություն դիվանագիտության համար»:

Միացյալ Թագավորություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը բարձր է գնահատել «վաղուց ուշացած» հրադադարը, որը «որոշ չափով թեթևացում կապահովի խաղաղ բնակչության,  Իսրայելի և Լիբանանի համար:

Եվրամիություն

ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է հրադադարի «շատ հուսադրող լուրը»՝ ասելով, որ դա կբարձրացնի Լիբանանի «ներքին անվտանգությունն ու կայունությունը»:

«Հայտարարությունը ողջունելի նորություն էր առաջին հերթին մարտերից տուժած լիբանանցիների և իսրայելցիների համար: Լիբանանը հնարավորություն կունենա բարձրացնելու ներքին անվտանգությունն ու կայունությունը՝ «Հեզբոլլահ»-ի ազդեցության կրճատման շնորհիվ», - գրել է ֆոն դեր Լեյենը X-ում:

ՄԱԿ

Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հենիս Պլասշերտը ողջունել է հրադադարի մասին համաձայնագիրը, սակայն զգուշացրել է, որ «զգալի աշխատանք է սպասվում» գործարքը կյանքի կոչելու համար:

«Պահանջվում է ոչ պակաս, քան երկու կողմերի լիակատար և անսասան հանձնառությունը», - ասվում է Հենիս Պլասշերտի հայտարարության մեջ:

Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ողջունում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ զինադադարը տևական կլինի։

«Միջազգային հանրության համար հրամայական է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ լիովին պահպանելու հրադադարը և փոխհատուցելու այն վնասները, որոնք նա պատճառել է Լիբանանում», - ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Դրանում ասվում է, որ հրադադարը պետք է նաև Գազայում հնարավորինս շուտ հայտարարվի՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար:

Չինաստան

Չորեքշաբթի Չինաստանը հայտարարել է, որ ողջունում է հրադադարի համաձայնագիրը:

«Մենք աջակցում ենք լարվածությունը թուլացնելուն և խաղաղության հասնելուն նպաստող բոլոր ջանքերին և ողջունում ենք հրադադարի վերաբերյալ համապատասխան կողմերի համաձայնությունը», - հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը՝ ընդգծելով նաև Գազայում հրադադարի հասնելու կարևորությունը։

Եգիպտոս

Եգիպտոսի արտգործնախարարը նույնպես ասել է, որ ողջունում է «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը:

Գիշերը հայտնի է դարձել, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև՝ 13 ամիս շարունակվող մարտերը դադարեցնելու համար։ Սա եղել է Լիբանանի վերջին տասնամյակների ամենամահաբեր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3,823 մարդ:

«Վաղը տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով 06:00-ին) կավարտվեն մարտերը լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դա նպատակ ունի լինել «ռազմական գործողությունների մշտական դադարեցում»:

Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավոր է 60 օրում դուրս բերել իր զորքերը Լիբանանից, իսկ «Հեզբոլլահ»-ին այլևս երբեք թույլ չի տրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Բայդենը հավելել է, որ հաջորդ 60 օրում Լիբանանի զինված ուժերը կտեղակայվեն իրենց տարածքներում, իսկ «Հեզբոլլահ»-ին թույլ չի տրվի վերականգնել իր ենթակառուցվածքները:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։