Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը
Տեսանյութեր

AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում

Ս.թ. նոյեմբերի 23-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյսը փակեց իր դռները՝ նշանավորելով Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ճանապարհորդության ավարտը: Վեց ամիսների ընթացքում 31 արվեստագետ աշխարհի տարբեր անկյուններից միավորվել էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ցուցադրելով ոչ միայն անհատական, այլև հավաքական ստեղծագործության ուժը: 

Փակման արարողությանը ներկա էին բազմաթիվ նշանավոր հյուրեր, արվեստասերներ, համադրողներ և կոլեկցիոներներ՝ տոնելու AKNEYE-ի հանձնառությունը՝ խթանելու նորարարությունն ու ստեղծագործությունը ֆիզիկական և թվային արվեստի խաչմերուկում: Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել արվեստագետ Զեյնեփ Չիլեք Չիմենի արվեստի կենդանի ցուցադրությունը, ինչին հետևել է գալա ընթրիքը խորհրդանշական Մուրանո կղզում:

Ընթրիքը հատկանշանական էր նրանով, որ կայացալ է AKNEYE-ի թերևս ամենայուրահատուկ գործակցությունը բրիտանացի հայտնի նկարիչ Սաշա Ջաֆրիի հետ: Ինչպես համաճարակի ժամանակ արվեստագետն ստեղծել էր Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտած աշխարհում ամենամեծ կտավը, այնպես էլ փակման միջոցառման օրը հյուրերի աչքի առաջ նկարել է ամենամեծ ակնի վրա: Ներկաներին հիացրել է այդ բացառիկ և ինտերակտիվ կատարումը, որը լավագույն կերպով փոխանցվել է նրանց ամբողջ երեկոյի ընթացքում:  «Through the Eye of the Artist» գեղարվեստական ուղին ավելին է, քան պարզապես համագործակցությունը: Սա անցյալի և ապագայի միաձուլումն է, մարդկության վերամիավորման և արվեստի ավանդական սահմանները հատող նորարարության ապացույցը: 

Հրավիրվածների թվում էին AKNEYE-ի ստեղծման գաղափարակիր Անահիտ Բադալյանը, ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Կա՛ Ֆոսկարիի համալսարանի Արվեստի պատմության դասախոս և համադրող Սիլվիա Բուրինին, Սաշա Ջաֆրիի Ստուդիոյի տնօրեն Ֆալգունի Ուիդոնը և այլք: Արվեստագետի ինքնատիպ ցուցադրությանը հետևելուն զուգընթաց՝ նրանք վայելեցին 100 տարի առաջ Բիենալեի բացման արարողությունից հետո կազմակերպված տոնական ընթրիքի ճաշացանկից ոգեշնչված ուտեստները, որի պատճենը մեզ է հասել ընթրիքին մասնակցած հայ անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի շնորհիվ: Այդ ճաշացանկի նմանօրինակ ուտեստները պատրաստել էր Միշլենի աստղ ունեցող շեֆ-խոհարար Տինո Վետտորելոն: Խոհարարի, համահիմնադրի և պատվավոր հյուրերի ստորագրություններով ճաշացանկերը դառնալու են NFT և հանվեն վաճառքի:

Երեկոյի տպավորությունների մասին խոսել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը.

«AKNEYE-ը նորարարական հարթակ է նորաստեղծ և կայացած արվեստագետների համար: Երբ մի քանի ամիս առաջ ծանոթացա ծրագրին, վստահ էի, որ պիտի հետաքրքիր ճանապարհ անցնի, և այդպես էլ եղավ: Այս վեց ամիսների ընթացքում 30-ից ավելի արտիստներ մասնակցեցին ծրագրին և կարողացան ինքնաբացահայտվել և բացահայտվել հասարակության համար: AKNEYE-ի ծրագիրը միջավայր է, որը կապում է արվեստը, մշակույթը, նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, վիրտուալը, NFT-ն և բնականաբար բիզնեսը: Շատ կարևոր եմ համարում, որ այս ծրագիրը կարողացավ հայ և միջազգային արվեստագետներին միավորել իր շուրջը և նոր հնարավորություններ տալ՝ զարգանալու»:

«Այսօր մենք ունեցանք հիանալի երեկո. Սաշան ստեղծեց իր անհավանական AKNEYE-ը: Սաշայի աշխատանքի ֆիզիկական բնույթը՝ զուգակցված AKNEYE-ի և Fastex-ի թվային բնույթի հետ, շատ հետաքրքիր համագործակցություն է բոլորիս համար: Այս երեկո մենք տեսանք, թե ինչպես Սաշան Դուբայի իր արվեստանոցից կենդանի կատարմամբ ստեղծեց իր ֆիզիկական AKNEYE քանդակը՝ ներկաներին հաղորդելով աներևակայելի մեծ փորձառություն Վենետիկի բիենալեի վերջին շաբաթվա ընթացքում: Տպավորիչ էր։ Շնորհակալություն», - նշել է Սաշա Ջաֆրիի Ստուդիոյի տնօրեն Ֆալգունի Ուիդոնը:

Fastex-ի մասին 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: