Աղազարյանը մերժեց Փաշինյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրեն պատեպատ է զարկում, Հովիկ Աղազարյանը հանգդնել է չկատարել գերագույնի հրահանգը, վայր չդնել մանդատը։ Փաշինյանն իր հորդոր-հրահանգի մասին ասել էր մոտ տասն օր առաջ։ Աղազարյանն էլ իսկական «տրոլինգ» էր սկսել, օրեր շարունակ մատի վրա ֆռացնում էր ՔՊ-ին ու նրա պարագլխին, ապա և հստակ հրաժարվեց։ Ընդ որում, ի տարբերություն Փաշինյանի կամքն անմռունչ կատարող ու շնորհակալություն հայտնողների, Հովիկ Աղազարյանն իր մերժումը փաստարկել էր։
Քրեական տարբեր գործով անցնող Աղազարյանն ասել էր, որ եթե ընդուներ վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվեր, որ մեղավոր չէ, ապա հասարակութան մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, և ինքն էլ գնացել է այդ գործարքին:
Քրեական գործեր լինելու են, վստահաբար, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ թե՛ Աղազարյանին, թե՛ նրա որդուն կալանավորեն, բայց ամեն դեպքում Հովիկ Աղազարյանն անգամ իր կուսակիցներին է ապացուցել, որ կարելի է չկատարել Նիկոլ Փաշինյանի պահանջը, նրան էլ ուղարկել համապատասխան ուղղությամբ։
Աղազարյանը, ի վերջո, ոչ առաջինն է, ոչ վերջինը, բայց նրա քայլը դնում է ՔՊ փլուզման սկիզբը։
Արմինե Աթաբեկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»