Մասկը Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար. CNN
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հանրապետական Դոնալդ Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար, գրում է CNN-ը՝ հղում անելով Դաշնային ընտրական հանձնաժողովի փաստաթղթերին:
«Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մասկը նվազագույնը 260 մլն դոլար է ներդրել Թրամփին Սպիտակ տուն վերադարձնելու համար։ Այս վիթխարի ներդրումը նրան դարձնում է նախագահական քարոզարշավի ամենամեծ քաղաքական դոնորներից մեկը»,- ասվում է հրապարակման մեջ։
Հինգշաբթի Դաշնային ընտրական հանձնաժողով ներկայացված փաստաթղթերը վկայում են, որ Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենն ընդհանուր առմամբ 238 միլիոն դոլար է տվել այս տարի հիմնադրված America PAC խմբին, որն աշխատել է առանցքային նահանգներում Թրամփի անունից ընտրողներ հավաքելու ուղղությամբ:
Բացի այդ, Մասկը 20,5 միլիոն դոլար է նվիրաբերել RBG PAC անունով խմբին, համաձայն Դաշնային ընտրական հանձնաժողովի փաստաթղթերի:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»