Ռոնալդոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, որն ապագայում մեծ աստղ կդառնա
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կիսվել է «Պալմեյրասի» 17-ամյա հարձակվող Էստևաո Վիլյանի մասին իր կարծիքով, ում իրավունքները պատկանում են «Չելսիին»։ Ֆուտբոլիստը միանալու է անգլիական ակումբին 2025 թվականի ամռանը։
«Նա երիտասարդ և շատ տաղանդավոր խաղացող է։ Նա նման է Լամին Յամալին։ Շուտով նա կդառնա ֆուտբոլի մեծ աստղերից մեկը։ Նա շատ հեռանկարային է, և ընդամենը 17 տարեկան։ Կարծում եմ, որ նա հանդես կգա «Պալմեյրասի» կազմում Աշխարհի ակումբային առաջնությունում, ապա կմիանա «Չելսիին»»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում լրագրող Բեն Ջեյկոբսը։
Ֆուտբոլիստը հանդիսանում է բրազիլական «Կրուզեյրոյի» սան, որտեղից 2021 թվականին տեղափոխվել է «Պալմեյրաս»։ Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 49 հանդիպում, որոնցում խփել է 19 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Ըստ հեղինակավոր Transfermarkt-ի՝ Էստևաոյի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»