Արարատի փոխքաղաքապետի կալանավորումը սրել է Փաշինյանի և արևմտամետների հարաբերությունները
Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս կոռուպցիոն բնույթի քրեական գործի շրջանակում կալանավորել է Արարատի մարզի Արարատ քաղաքի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանին և քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի պետ Հրաչ Դավթյանին։ Գործի մանրամասները կոմիտեն դեռ չի հրապարակում, բայց այս կալանավորումն արդեն հասցրել է փչացնել հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի և արևմտամետների միջև։
Արսեն Հակոբյանն առաջին տեղակալ է դարձել կոալիցիոն հուշագրի շրջանակներում։ Նա 2021 թ. ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցության ընտրական ցուցակը, իսկ ավագանի անցնելուց հետո ՔՊ-ի հետ կիսել է իշխանությունն Արարատ քաղաքում։
Քաղաքում «Բառի Արսեն» մականունով հայտնի Հակոբյանը նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի ընկերն է։ «Հանրապետություն» կուսակցությունն Արարատում ընտրություններին չի մասնակցել իր տեղը զիջելով մեկ այլ արևմտամետ ուժի։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, Արսեն Հակոբյանի ձերբակալությունից հետո Զավենիչն ու Բաբաջանյանը փորձել են Փաշինյանի միջոցով կոծկել գործը, բայց իշխանությունները նախընտրել են տեղեկատվական արտահոսք կազմակերպել, Արսեն Հակոբյանին կալանավորել։ Եվ այժմ, երկու կուսակցությունների ղեկավարները տրտմած են Փաշինյանի այս պահվածքից, նեղացած հայտարարություններ են անում իրենց կողմնակիցների շրջապատում։
Նոնա Ալավերդյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»