Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներով
Մամուլի տեսություն

Փաշինյանական տնտեսություն. հարված փոքր ու միջին բիզնեսին, ճնշումներ գործարարների նկատմամբ, արտաքին պարտքի շարունակական մեծացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակ կար, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ անընդհատ տարբեր ցուցանիշներ էր ներկայացնում, թե ինչպիսի էական տնտեսական ձեռքբերումներ է Հայաստանն ունեցել, ինչ աննախադեպ քանակի հարկեր են մուտքագրվել պետական բյուջե։ Բայց վերջին շրջանում իշխանություններն ամեն կերպ խուսափում են տնտեսական զարգացման թեմային անդրադառնալուց։ Դրա փոխարեն Փաշինյանը կենտրոնանում է հեծանիվ վարելու, տարբեր միջոցառումների մասնակցելու, սելֆիներ ու «տոլմաձվածեղային» տեսանյութեր հրապարակելու վրա։ Նույնիսկ «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ, երբ թվում էր, թե իրավիճակը շատ պատեհ է, որ Փաշինյանը նշեր իրենց «տնտեսական հեղափոխության» ունեցած ու գրանցվելիք արդյունքների մասին, ընդամենը թռուցիկ անդրադարձավ, որ ՀՀում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում։
 
Ապա նա միանգամից անցավ այլ թեմաների՝ «ազգնահատակ» կոնցեպտից սկսած, բանակից ու տարածաշրջանային խնդիրներով վերջացրած։ Այսինքն՝ 2025 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տնտեսական զարգացման տեսանկյունից ուղղակի ասելիք չկար։ Խնդիրն այն է, որ եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հետ կապված դրական ակնկալիքներ ընդհանրապես չկան։ Եթե նախապես խոստացվել էր, որ 2025 թվականին ակնկալում են նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ, ապա շատ չանցած հաջորդ տարվա բյուջեի հիմքում դրվել էր ավելի ցածր՝ 5,6 % տնտեսական աճ։ Բայց արդեն պետական բյուջեի հաստատված նախագծում ՀՆԱի կանխատեսվող աճի ցուցանիշը կրճատվեց 10 տոկոսով՝ 5,6 %ից դարձնելով 5,1 %։ Իսկ բազմաթիվ փորձագետների կանխատեսմամբ, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական աճի սրընթաց արգելակումը՝ հաջորդ տարվա համար նույնիսկ այս չափով տնտեսական աճի ցուցանիշը քիչ իրատեսական է։
 
Ավելի ցածր աճի մասին գնահատականները արտացոլվում են նաև միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումներում։ Եվրասիական զարգացման բանկի գնահատմամբ, 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը կվերադառնա երկարաժամկետ տեմպերի, որոնք համապատասխանում են երկրի իրական հնարավորություններին։ Համաշխարհային բանկն էլ իր հերթին կանխատեսում է, որ հաջորդ տարվա համար Հայաստանի տնտեսական աճը կկազմի ընդամենը 4,9 %։ Իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնահատականներով, 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը էականորեն կնվազեն՝ կազմելով ընդամենը 4,8 տոկոս: Պատահական չէ նաև, որ կառավարության կողմից եկող տարվա եկամուտների սպասումները կրճատվել են 36 մլրդ դրամով՝ մինչև 2 տրլն 873,6 մլրդ դրամ, որից 2 տրլն 720,3 մլրդ դրամը կազմելու են հարկային եկամուտներն ու պետական տուրքը (2 տրլն 759,9 մլրդ դրամ սկզբնական տարբերակում), ինչը 264,5 մլրդ դրամով ավելի է, քան սպասվում էր 2024 թվականին:
 
Բայց տնտեսական աճի նվազման ֆոնին նույնիսկ խնդիր է լինելու հաջորդ տարվա բյուջեի նախագծում ամփոփված հարկային եկամուտների ապահովումը։ Դրա համար էլ իշխանությունները հիմիկվանից մտածում են, թե ինչպես են նոր հարկատեսակներով քերելու տնտեսական գործունեությամբ զբաղվողների կաշին։ Այդ նպատակով մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից տեղափոխվում են հարկման ընդհանուր համակարգ։ Իսկ 2025 թվականի հունվարի 1ից արդեն կրկնապատկվելու է փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից քննարկումների դաշտում են նշված տնտեսվարողների հարկային արտոնություններն ամբողջապես վերացնելու նախագծերը։ Պարզ է, որ այս ամենի արդյունքում փոքր ու միջին բիզնեսի ոլորտն ուղղակի կամայանա, ինչն էլ իր բացասական ազդեցությունը կունենա ընդհանուր տնտեսական միջավայրի, այդ թվում՝ տնտեսական աճի դինամիկայի վրա։
 
Փոքր ու միջին բիզնեսի բազմաթիվ սուբյեկտներ ուղղակի կփակվեն, իսկ մի մասն էլ կհեռանա Հայաստանից և տնտեսական գործունեություն կգրանցի ու կիրականացնի այլ երկրներում, որտեղ արտոնյալ հարկային միջավայր է գործում։ Ու այս ամենով պայմանավորված՝ արդեն Հայաստանից կապիտալի արտահոսքի արագացում է նկատվում։ Բայց մի ուղղություն կա, որտեղ աննախադեպ աճեր են գրանցվում։ Դա վերաբերում է պետական պարտքի ավելացմանը։ Միայն այս տարվա 10 ամսում պետական պարտքն աճել է 6,7 տոկոսով ու արդեն կազմում է 12,633 միլիարդ դոլար։ Այնինչ, մինչև 2018 թվականը Հայաստանի պարտքային բեռը կազմում էր մոտավորապես 6,4 մլրդ դոլար։ Այսինքն, Փաշինյանի կառավարման ընթացքում պետական պարտքն ուղղակի կրկնապատկվել է։ Ու կառավարությունը ոչ միայն մտադիր չէ կանգ առնել պետական պարտքն ավելացնելու հարցում, այլև ավելի մեծ արագությամբ է տարբեր պետություններից ու ֆինանսական կառույցներից վարկեր ներգրավում։ Կառավարության կանխատեսումներով, արդեն հաջորդ տարվա վերջին պարտքի չափն ընդհուպ կմոտենա 14 միլիարդին։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում