Կյանքից հեռացել է 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանը․ ծնողը մեղադրում է հայաստանյան կրթական, բժշկական և հանրային համակարգին
Մայիսի 13-ին կյանքից հեռացավ 18-ամյա տաղանդավոր աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը։ Մայիսի 22-ին, երբ նրա հասակակիցները բեմից հրաժեշտ էին տալիս դպրոցին, Ալեքսանդրի հարազատները նրա շիրիմի մոտ էին՝ խնկարկում ոի հարգում էին տաղանդավոր տղայի հիշատակը։
Ալեքսանդրի հայրը՝ Արթուր Ղազարյանը որդու մահվան համար մաղադրում է հայաստանյան կրթական, բժշկական և հանրային համակարգին։
Մայիսի 14-ին հայրը գրել էր.
«Դու այս տիեզերքից չէիր տղաս։ Ոչ քո կարողություններով, ոչ քո մտածելակերպով, ոչ էլ նպատակներով Դու այս երկրին խորթ էիր։ Ու գնացիր երկինք, ոնց որ որոշել էիր։ Ալեքսանդր Արթուրի Ղազարյան։ 18 տարեկանում։ Մայիսի 13-ին»։
Երեկ նա փակագծեր է բացել.
«Ամոթ ՀՀ Կրթության նախարարությանը և նախարարին։
Ամոթ Երևանի Ֆիզմաթ դպրոցի անձնակազմին։
Ամոթ Հայաստանի ինֆորմատիկայի օլիմպիադաների բոլոր կազմակերպիչներին։
Ամոթ Երևան քաղաքի կրթության պատասխանատուներին։
Հայաստանյան կրթական, բժշկական և հանրային համակարգը սպանեց այս պատանուն։ Նշածս կառույցները օգտագործեցին նրա բնատուր տաղանդը և դեն շպրտեցին նրան, երբ նա 3 տարի շարունակ կանգնեց դժվարությունների առջև։
Ալեքսանդր Ղազարյանի մահվան արարողություններին չկար գեթ մեկ համադասարանցի, չկար մեկ ուսուցիչ Ֆիզմաթ կամ Ուսում դպրոցից, չկար մեկ օլիմպիական ուսուցիչ, ովքեր շատ հավեսով օգտվում էին նրա տաղանդից և փառքից, սակայն խիղճ չունեցան տարրական մարդկային ցավին արձագանքելու։
Ալեքսանդր Ղազարյանին սպանեց Ձեր Ֆիզմաթ դպրոցը իր քարացած ոչ ճկուն սավոկային համակարգով ու որոշ հիմար ուսուցիչներով։
Ալեքսանդր Ղազարյանին սպանեց Ձեր թերի օլիմպիական խմբակը իր բացակայող հոգեբանների, բժիշկների օգնող անձնակազմով, որը կա մյուս թիմերում։
Ալեքսանդր Ղազարյանին սպանեց Ձեր Ավանի թերի բժշկական կենտրոնը իր բացակայող հոգեբույժներով, ու սխալ դիագնոզներով։
Այս Ազգը իրավունք չունի ունենալ Ալեքսանդր Ղազարյան տաղանդավոր երեխա, ու խժռեց ուղղակի նրան դպրոցական բուլինգով, տգիտությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով։
Ափսոս այս աստղը, որ շողաց ու հանգեց Ձեր Վերացող երկրի երկնակամարում։
Նկարում Ալեքսանդրը ձախից երկրորդն է»։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտ...
Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում