Ինչպես են փրկում Արագած լեռան մերձակայքում լանջից ընկած արշավախմբի անդամներին (տեսանյութ)
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 1-ին ահազանգ էր ստացվել, որ Արագած լեռան մերձակայքում՝ Գեղարոտ գետի ջրվեժի տարածքում, 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից երկուսն ընկել են լանջից, ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Զանգահարողը արշավախմբի անդամ Լևոն Հարությունյանն էր։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 20 հրշեջ-փրկարար, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 5 լեռնագնաց և ՀԷԿ-ին պատկանող մեկ ձնագնաց: Խմբի անդամներին տեղափոխող ավտոմեքենաները, ձյան սաստիկ տեղումներով պայմանավորված՝ ճանապարհային անանցանելիության պատճառով, տեղակայվել են մոտակա ՀԷԿ-ի տարածքում։ Մնացած ճանապարհը հրշեջ-փրկարարներն ու մասնագիտացված լեռնագնացներն անցել են ոտքով…
Երեք անդամներից բաղկացած արշավախմբի աղջիկներից մեկը բժիշկների հսկողության տակ է։ Ունի կոտրվածքներ, ոտքերը ցրտահարվել են։ Քթի հատվածում կոտրվածքներ է ստացել Լևոնը. վիրահատական միջամտություն է իրականացվել, առողջական վիճակը գնահատվում է կայուն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...