ՔՊ-ականների երեսպաշտությունը. ինչ կարելի է Փաշինյանին, չի կարելի Աղազարյանին
Հովիկ Աղազարյան - «Քաղաքացիական պայմանագիր» դիմակայությունը շարունակվում է։ Ընդ որում, Աղազարյանը բավական ակտիվ և կոշտ դիմադրում է իր նախկին կուսակիցներին, պարբերաբար հարցազրույցներ տալիս, չի խորշում կուսակցության կեղտոտ սպիտակեղենը, ՔՊ-ականների մանրախնդրությունն ի ցույց դնելուց։ Թերևս, հենց այս հանգամանքն է, որ ամենաշատն է նյարդայնացնում իշխող ուժի ներկայացուցիչներին, որոնք առանց դադարի հայտարարում են, թե Հովիկ Աղազարյանը պարտավոր է վայր դնել պատգամավորական մանդատը։
Նախօրեին էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էր հայտարարել, թե Աղազարյանին դուրս են շպրտել կուսակցությունից, պահանջում են, որ մանդատազերծ լինի։ Հիմնավորում են՝ իբր նա մանդատը ստացել է՝ անդամակցելով Փաշինյանի գլխավորած կուսակցությանը և դրա շնորհիվ է անցել խորհրդարան։ Կարելի է տարբեր կերպ արձագանքել այս փաստարկին, բայց նույնիսկ եթե ՔՊ-ականներն արդարացի են այս հարցում, ապա նրանց արածը պարզ երեսպաշտություն է։
2011թ. խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը մանդատ ստացավ «Հայ ազգային կոնգրեսի» համամասնական ընտրակարգով։ Ընդ որում, միայն այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արամ Սարգսյանը հրաժարվեցին իրենց բաժին մանդատներից, Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը դարձան պատգամավոր։ Կարճ ժամանակ անց Փաշինյանը լքեց խմբակցությունը և 2013 թ. հիմնադրեց «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: Դա էլ 2015 թ. վերածվեց կուսակցության։ Փաշինյանի մտքով այն ժամանակ չանցավ վայր դնել մանդատը, որ նա ստացել էր «Հայ ազգային կոնգրեսի» և Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ։ Այս հանգամանքը, միտումնավոր մոռանում են նրա այսօրվա կուսակիցները։
Անժելա Գասպարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»