Ինչ է ասել Ասադն Իրանի ԱԳ նախարարին տապալումից առաջ․ նոր մանրամասներ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը տապալումից մի քանի օր առաջ Իրանի ներկայացուցչին բողոքել է, որ ապստամբներին ակտիվորեն աջակցում է Թուրքիան։ Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 15-ին, Lenta.ru–ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զրույցի ընթացքում հավաստիացրել է Ասադին, որ Թեհրանը կշարունակի օգնություն ցուցաբերել և խոստացել է Թուրքիայի ներկայացուցիչների հետ քննարկել ներկա իրավիճակը։ Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին՝ ապստամբների հարձակման հինգերորդ օրը։ Այդ ժամանակ զինյալները գրավել էին Իդլիբն ու Հալեպը, իսկ սիրիական բանակը պատրաստվում էր անցնել հարձակման։
Ասադի հետ զրույցից հետո իրանցի նախարարը իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին խորը մտահոգություն է հայտնել ապստամբներին աջակցելու կապակցությամբ և դժգոհություն հայտնել ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերին Թուրքիայի աջակցության կապակցությամբ։ Ի պատասխան՝ Թուրքիան Ասադին մեղադրել է Սիրիայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծման ցանկություն չունենալու մեջ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»