Թրամփը վարրչակազմի կարեւոր պաշտոններում առաջադրում է պատվաստման հակառակորդներին. WP
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր ապագա վարչակազմի կարեւոր պաշտոններում առաջադրում է քաղաքական գործիչների, որոնք ունեն պատվաստման հակառակորդների համբավ։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post (WP) թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ Ռոբերտ-Քենեդի-կրտսերը, որի թեկնածությունը հանրապետականն առաջադրել է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնում, «հայտնի թերահավատներից» է, որոնք դեմ են պատվաստմանը, որի հայտարարությունները ներարկումների մասին «քանիցս հերքվել են»։ Քենեդի-կրտսերի զինակից, իրավաբան Ահարոն Սիրին, իր հերթին, մասնագիտանում է դեղագործական ընկերությունների դեմ դատական հայցերում եւ 2022թ. իշխանություններին ուղարկել է կոչ՝ դադարեցնելու երեխաների համար պոլիոմիելիտի դեմ Sanofi ընկերության պատվաստանյութի թույլտվությունը՝ չնայած նրա «ապացուցված անվտանգությանը եւ արդյունավետությանը»։
Բացի այդ, ինչպես գրել է WP-ը, նախկին կոնգրեսական Դեյվ Ուելդոնը, որը հավակնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների ղեկավարի պաշտոնին, այն տեսության կողմնակիցն է, որի համաձայն՝ գոյություն ունի կապ պատվաստման եւ աուտիզմի առաջացման միջեւ։ Պարբերականը նշել է, որ այս թեզը քանիցս հերքվել է «տասնյակ գրախոսված հետազոտություններով»։
Թերթի տվյալներով՝ ՀԴԲ տնօրենի Թրամփի ընտրած թեկնածու Քեշ Պատելը վերջին տարիներին ակտիվորեն առաջ է մղել «դետոքս-հավելումները», որոնք իբր «չեզոքացնում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետեւանքները»։ «Պատվաստվեք եւ պատվիրեք [հավելումների] հավաքածու, որպեսզի մաքրեք ձեր մարմինը պատվաստանյութի վնասից»,- WP-ն մեջբերում է կատարել Truth Social-ի նրա գրառումից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»