Անդրանիկ Քոչարյանը սուր է ճոճում, իսկ ՔՊ-ն վախենում է պատժել նրան
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համառորեն հրաժարվում է հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը՝ հասկանալով, որ դրանից հետո ՔՊ-ն կարող է ազատվել իր ներկայությունից։ Երեկ խորհրդարանում նա հայտարարել է, թե զեկույցը կներկայացվի փակ նիստում՝ հաշվի առնելով զեկույցում առկա գաղտնի տեղեկատվությունը։ Քոչարյանն այդպես էլ չի հստակեցնում, թե երբ է ներկայացվելու զեկույցը։
Նախկինում նա հայտարարել էր, թե զեկույցը կլինի հոկտեմբերին, այժմ՝ ընդհուպ չի բացառում, որ կարող է հրապարակումը ձգել մինչև 2026 թ. հերթական խորհրդարանական ընտրություններ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա խորիմաստ ու բազմանշանակ դեմքով հայտարարել է, թե զեկույցի հրապարակումից հետո հազարավոր քրեական գործեր են լինելու։ Այդկերպ, ակնարկում է իշխանությանը, որ առանց իր աջակցության Փաշինյանը չի կարողանալու իրականացնել մտահղացումը, այն է՝ պատերազմի պատասխանատվությունը բարդել զինվորականության և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Հանձնաժողովի նախագահը երեկ նաև ակնարկել է, որ մոտ օրերս անվտանգային ոլորտին առնչվող կարևոր բացահայտում է լինելու։ Թե ինչպիսի, չի ասում։ Փաստացի, սրանով էլ Քոչարյանը մտնում է իրավապահների, մասնավորապես ԱԱԾ դաշտ։
«Քաղաքացիական պայմանագրում» վաղուց են մտմտում ազատվել Անդրանիկ Քոչարյանից, վերջինս էլ, որպես ավելի փորձառու կերպար, հրաշալի հասկանում է այդ փաստը, և ինքն է իր համար անվտանգության բարձիկներ ստեղծում։ Միևնույն ժամանակ, փորելով ազդեցիկ քպականների տակը։ Փաշինյանն էլ, ըստ էության, խիստ կախվածության մեջ է հայտնվել, և ընդամենը սպասում է զեկույցի հրապարակմանը, որից հետո միգուցե կարողանա լուծել Անդրանիկ Քոչարյանի հարցերը։
Տաթևիկ Հակոբյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»