ՔՊ-ն որոշել է կալանել նախկին կուսակիցներին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը երեկ նիստ է գումարել, կուսակցությունից հեռացրել ավելի վաղ խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ Վերջինս միակն էր, որ նախ հայտարարեց, թե աջակցում է Հովիկ Աղազարյանին, ապա մեղայականով հանդես եկավ։ Այդ մեղայականն էլ չօգնեց Ասլանյանին, և նրան հեռացրին իշխող ուժի շարքերից։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, թե՛ Աղազարյանը, թե՛ Ասլանյանը միայն հեռացումներով չեն պլստալու։ Աղազարյանի դեմ արդեն քրեական վարույթ կա, առաջիկայում գլխավոր դատախազը մտնելու է ԱԺ՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ և կալանավորելու հստակ հանձնարարությամբ։ Դատախազությունում նաև նյութեր են պատրաստվում Աղազարյանի որդու դեմ։ Փաշինյանն այնքան կատաղած է, որ որոշել է Աղազարյանին պատժել ընտանյոք հանդերձ։
Քրեական վարույթ նախաձեռնելու քայլեր են ձեռնարկվում նաև Հակոբ Ասլանյանի մասով։ Նրան հստակ ասվել է, որ մանդատը վայր չդնելու դեպքում օր ծերության մի տևական շրջան կանցկացնի որևէ ՔԿՀ-ում։ Դա է պատճառը, որ եթե Հովիկ Աղազարյանը ոչ միայն դիմադրում է, այլև սպառնում նախկին կուսակիցներին բացահայտել իրենց մութ գործերը, ապա Հակոբ Ասլանյանը հրաժարվում է շփվել լրագրողների հետ, խնդրում է իրեն հանգիստ թողնել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, Ասլանյանը նաև փորձում է ազդեցիկ քպականների միջոցով հանդիպում կազմակերպել վարչապետի հետ, անձամբ ներողություն խնդրել, անվտանգության երաշխիքներ ստանալ։ Փաշինյանը, սակայն, չոր մերժել է, փոխանցել, որ Ասլանյանը միայն մանդատը վայր դնելու դեպքում չի պատժվի։
Նունե Մուկուչյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»