Ռոնալդուի նախկին գործակալը նշել է նոր սերնդի այն խաղացողին, որը կշահի մի քանի Ոսկե գնդակ
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նախկին գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի հեռանկարների մասին։
«Ես սովորաբար չեմ սիրում նման զուգահեռներ անցկացնել, բայց Կրիշտիանուն, անկասկած, լավ օրինակ է ոչ միայն Լամինի, այլև բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Եթե նա հետևի Ռոնալդուի օրինակին՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս, ապա, անշուշտ, առաջիկա 20 տարիներին կլինի ֆուտբոլային բարձունքում։
Լամինը, անկասկած, ֆենոմենալ տաղանդով խաղացող է, որը գերազանցում է բոլորին, և նա ընդամենը 17 տարեկան է։ Եթե Լամինը չշեղվի արտաքին բաներից և միշտ կենտրոնացած մնա, ես վստահ եմ, որ նա կշահի «Ոսկե գնդակը»։ Եվ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ»,- ասել է Մենդեշը Tuttosport-ին։
Յամալը հանդես է գալիս «Բարսելոնայի» հիմնական թիմում 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 մլն եվրո։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»