Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Քաղաքականություն

Կառավարական զորքերն ու իրանամետ ուժերն առանց կռվի նահանջել են, պայթեցրել իրենց դիրքերը և հեռացել. Պուտինը Սիրիայում կատարվածից մանրամասներ է պատմել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղիղ կապի ժամանակ ասել է, որ դեռ չի հանդիպել Մոսկվայում գտնվող Բաշար ալ Ասադի հետ, սակայն մտադիր է դա անել։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Ես դեռ չեմ հանդիպել նախագահ Ասադի հետ նրա ժամանումից հետո, բայց ծրագրում եմ դա անել», - ասել է Պուտինը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Խոսելով Սիրիայում իշխանությունը գրավելու մասին՝ ՌԴ նախագահը պատմել է, որ երբ զինված ընդդիմադիր խմբավորումը մոտեցել է Հալեպին, քաղաքը պաշտպանելիս է եղել մոտ 30,000 մարդ։

«Քաղաք է մտել 350 գրոհային: Կառավարական զորքերը, իսկ նրանց հետ նաև իրանամետ ստորաբաժանումները նահանջեցին առանց կռվի, պայթեցրին իրենց դիրքերը և հեռացան, և գրեթե նույնը, հաշվի չառնելով փոքր բացառությունները, երբ եղան ինչ-որ բախումներ, կատարվեց Սիրիայի ամբողջ տարածքում»,- ասել է ՌԴ նախագահը։

Այնուհետև, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն,  նա հավելել է, որ Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո Ռուսաստանի Դաշնությունը «Հմեյմիմ» ռազմաբազայից Թեհրան է տեղափոխել իրանցի 4,000 մարտիկի։ 

«Եթե նախկինում, ասենք, մեր նույն իրանցի ընկերները խնդրում էին մեզ օգնել իրենց ստորաբաժանումները տեղափոխել սիրիական տարածք, ապա այս անգամ նրանք մեզ խնդրեցին դուրս բերել նրանց այնտեղից։ 4,000 իրանցի մարտիկի «Հմեյմիմ» բազայից տեղափոխեցինք Թեհրան»,- ասել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ իրանամետ ստորաբաժանումների մի մասը գնացել է Լիբանան, իսկ մի մասը՝ Իրաք։

Պուտինը նաև հավելել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական շահառուն Իսրայելն է:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Իսրայելը ոչ միայն չի պատրաստվում լքել Սիրիայի տարածքը, այլև պատրաստվում է ամրապնդվել այնտեղ: Ռուսաստանը դատապարտում է սիրիական ցանկացած տարածքի գրավումը», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև մեկնաբանել է Սիրիայում ռուսական ռազմաբազաների պահպանման հնարավորությունը։

«Մենք հարաբերություններ ենք պահպանում այնտեղ տիրող իրավիճակը վերահսկող բոլոր խմբերի հետ, տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նրանց ճնշող մեծամասնությունը մեզ ասում է, որ իրենց կհետաքրքրի, որ Սիրիայում մեր ռազմաբազաները մնան։  Չգիտեմ, մենք պետք է մտածենք սրա մասին, քանի որ մենք ինքներս պետք է որոշենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերություններն այն քաղաքական ուժերի հետ, որոնք այժմ վերահսկում են և ապագայում կվերահսկեն իրավիճակը այս երկրում»,- ասել է  նա։