Թրամփն ու Պուտինը կարող են 2025-ին հանդիպել. The Washington Post
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի կարող են հանդիպել՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Նման ենթադրություն է արել The Washington Post թերթը։
Հրատարակության համաձայն՝ «ինքնահռչակ ալֆա աշխարհաքաղաքական առաջնորդների» հնարավոր հանդիպումը նվիրված կլինի Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորմանը։
Պարբերականը վկայակոչում է ռուսական դիվանագիտական աղբյուրը, որն ասել է, որ Մոսկվան փոխզիջման տրամադրված չէ, քանի որ մարտադաշտում իրավիճակը զարգանում է իր օգտին, և բանակցելու է ուժի դիրքերից։ Միաժամանակ, զրուցակիցը նշել է, որ Ռուսաստանը կարող է ճկունություն ցուցաբերել տարածքային պահանջների նկատմամբ՝ Եվրասիա մայրցամաքի ապագա անվտանգության ճարտարապետության հարցում զիջումների դիմաց։
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Կրեմլը կձգտի բանակցությունները վերածել երկարատև գործընթացի՝ չնայած Ուկրաինայի հարցով արագ գործարք կնքելու Թրամփի ցանկությանը։
«Ըստ էության, դա նշանակում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է աշխարհը բաժանել ազդեցության գոտիների՝ երաշխավորելով Ռուսաստանի գերակայությունն Ուկրաինայի, Վրաստանի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող այլ նախկին խորհրդային հարևանների նկատմամբ։ Դա կսահմանափակի ՆԱՏՕ-ն և կվտանգի Եվրոպայի անվտանգությունը»,- գրում է Washington Post-ը։
Այնուամենայնիվ, թերթը նշում է, որ դժվար թե կողմերը կարողանան համաձայնության գալ «Պուտինի մաքսիմալիստական դիրքորոշման» և Թրամփի՝ «թույլ երևալու» մտավախությունների պատճառով։




















Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն ...
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...