Պետք է վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ղեկավարության ժամանակ Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու և երկիրը միջազգային հանրությանը վերաինտեգրելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ասել է Եգիպտոսից վերադառնալուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ներքին հակամարտությունները և տարիների պատերազմը Սիրիայում ավերել են քաղաքների և պետության ենթակառուցվածքները: Սիրիական տնտեսությունը նույնպես փլուզվել է: Ասադի ռեժիմի պատճառով Սիրիայի վրա դրված էմբարգոյի և սահմանափակումների վերացումը օգտակար քայլեր կլինեն երկիրը վերականգնելու համար: Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է մշակել ներառական սահմանադրություն և կառուցել քաղաքական համակարգ, որը կդառնա ապագա Սիրիայի հիմքը», մեջբերում է նախագան։
Թուրքիայի ղեկավարը նշել է «սիրիական քաղաքների վերակառուցման կարևորությունը, որպեսզի սիրիացի փախստականները կարողանան կամավոր վերադառնալ իրենց երկիր և այնտեղ կայուն կյանք հաստատեն: Պետք է շուտափույթ լուծվի նոր բնակելի շենքեր, բիզնես օբյեկտներ, արտադրական և էներգետիկ օբյեկտներ, գյուղատնտեսական և անասնաբուծական ձեռնարկություններ ստեղծելու հարցը», ասել է Էրդողանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»