Հնդկաստանը պայման է դնում Ադրբեջանի առջև
Հնդկական լրատվամիջոցներում զենքերի մատակարարումների, տարբեր երկրների հետ հարաբերությունների մասին կոնֆիդենցիալ տեղեկությունները պարբերաբար են հայտնվում։ Ըստ երևույթին, Նյու Դելին այդկերպ է բացահայտում տարբեր բանակցություններ, շփումներ, նաև փոխանցում մեսիջները։ Օրերս տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով դիմել էր Հնդկաստանին՝ հնդկական զենք գնելու համար։ Հնդկաստանը, որ զենք է մատակարարում Հայաստանին, իսկ տեղեկատվական արտահոսքերն անընդհատ են լինում, մերժել է երրորդ երկրին՝ պատճառաբանելով Ադրբեջանի հետ քաղաքական տարաձայնությունները։
Միևնույն ժամանակ, Հնդկաստանը դեմ չէ զենք առաքել Ադրբեջանին՝ մեկ դեպքում։ Երեկ էլ նոր տեղեկատվական արտահոսք են կազմակերպել, նշել, թե Ադրբեջանը հատկապես հետաքրքրված է հնդկական ATAGS հրետանային համակարգերի ձեռքբերմամբ։ Indian Defense Research Wing հնդկական առաջատար կայքին ռազմական վերլուծաբան Ռանեշ Ռաջանն ասել է, թե Ադրբեջանը նախ պետք է հեռանա Պակիստանից և Քաշմիրի հարցում միանա Հնդկաստանի դիրքորոշմանը, նախքան Նյու Դելին կմտածի Բաքվին հնդկական զենք վաճառելու մասին։
Ադրբեջանը Քաշմիրի հարցում բացահայտորեն պաշտպանում է Պակիստանի դիրքորոշումը, որը հակասում էր Հնդկաստանի շահերին։ Հնդկական պարբերականը նշում է, թե Բաքվի հետաքրքրությունը հնդկական զենքի նկատմամբ կարող է նոր գլուխ բացել Հնդկաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, սակայն այդ ճանապարհը լի է դիվանագիտական դժվարություններով։ Պաշտպանական առևտուրը զգայուն տարածաշրջաններում սերտորեն միահյուսված է աշխարհաքաղաքականության հետ:
Փաստացի, հնդկական կողմը չի մերժում, բայց այնպիսի պայման է դնում, որ Բաքուն ինքը հրաժարվի։ Պակիստանի հետ այդ երկիրը բավական երկար ու արդյունավետ ռազմաքաղաքական գործակցություն ունի, ուստի անհնար է պատկերացնել, որ այդ գործակցությունը կփոխարինի հնդկական զենքով։
Զառա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»