Հերթական անարդյունք ռեֆորմը. 7 ժամ 8-ի փոխարեն
Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։ Ըստ նախագծի, օրական աշխատանքային ժամերի քանակը նախատեսվում է կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ, փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, և նվազագույն աշխատավարձը կվերանայվի՝ համահունչ նոր աշխատաժամանակին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պնդում է, թե փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ծախսերի և եկամուտների որոշակի աճ՝ կապված հնարավոր նոր հաստիքների ստեղծման հետ։ Սակայն ընդհանուր առմամբ, պետական բյուջեի վրա անմիջական բացասական ազդեցություն չի կանխատեսվում։
Գործող իշխանություններն իրենց պաշտոնավարման վեցամյա ընթացքում բազմաթիվ նման ռեֆորմներ են առաջարկել, որոնք, սակայն, այդպես էլ մնացել են թղթի վրա։ Բանն այն է, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերելու է միայն պետական հիմնարկներին, որտեղ առանց այն էլ բուռն աշխատելու մարմաջով չեն տառապում։ Իսկ մասնավոր հիմնարկներում աշխատանքային օրենսգրքի պահպանումն ինչպես եղել է թղթի վրա, այնպես էլ շարունակելու է մնալ։
Իրականում, որևէ տարբերություն չկա՝ պետական հաստատությունում 7, թե 8 ժամ կաշխատեն։ ՀՀ-ում աշխատողների մեծ մասը մասնավոր հիմնարկներում և ընկերություններում են աշխատում, և իրական արդյունքների հասնելու համար հարկավոր է նախ ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը։ Այլապես, այս ռեֆրոմն էլ վերածվելու է ռեստորաններում սեղաններին աղ դնելու կամ չծխելու ձախողված բարեփոխման։
Էլեն Սանասարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»