Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների է պատրաստվում
Ամիսներ շարունակ վերլուծաբանները փաստում են, որ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների են պատրաստվում։ Ընդ որում, իշխանությունը, կարծես, չի էլ թաքցնում իր մտադրությունները, տեղերում փորձում են ամրապնդվել, հեռացնել ՏԻՄ-երում կառավարող ընդդիմադիր համայնքապետերին, տեղական կրիմինալի, իրավապահ համակարգի և վարչական ռեսուրսի կիրառմամբ ապահովագրել իրենց հաղթանակը։
Արտահերթ ընտրությունների են պատրաստվում նաև հաստիքային արևմտամետները։ Օգտագործելով «Եվրաքվե»-ի նախաձեռնությունն ու հավաքած ստորագրությունները քարոզչական նպատակներով՝ Արամ Սարգսյանը, Արման Բաբաջանյանն ու այլոք «ընդդիմադիր» դաշինքի ստեղծման ճանապարհին են։
Թերևս, միայն խորհրդարանական ընդդիմությունն է, որ որևէ գործուն քայլ չի արել այդ ուղղությամբ։ Իսկ Փաշինյանի իրական նպատակը խորհրդարանից ռուսամետ ընդդիմության վտարումն է, նրանց «արևմտամետներով» փոխարինելը, հանրությանը զիջումների պատրաստելն է։
Ի դեպ, ինքը՝ Փաշինյանը երեկ տեսանյութ է հրապարակել, նշել, որ ամանորյա ուղերձ է գրում։ Թեպետ, ՔՊ-ում տեղյակ չեն, թե ինչ է նա ասելու իր ուղերձում, բայց չեն բացառում, որ ընդհուպ հայտարարի ամռանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների, սահմանադրական հանրաքվեի գնալու մասին։
Անի Մարտիրոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»