Իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել․ Լիաննա Մանուկյան
Ֆեյսբուքյան իր էջում Լիաննա Մանուկյանը գրել է․
Ի պատասխան սոցիալական ցանցերում վերջին օրերին իմ անվան հետ կապված շահարկումներին տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ տարի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Անուշ Զուրաբյանի կողմից իմ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման և հերքման պարտավորեցնելու մասին պահանջը, որով Անուշ Զուրաբյանը պարտավորվել էր հրապարակային ներողություն խնդրել ինձ հասցրած վիրավորանքների և ստահոդ լուրերի տարածման համար և վճարել դատարանի կողմից սահմանված 2 միլիոն դրամը:
Դատարանի որոշումից ամիսներ անց՝ հոկտեմբեր ամսին Անուշ Զուրաբյանը զանգահարում է ինձ, բանավոր ներողություն է հայցում և խնդրում է, որ ես հրաժարվեմ 2 միլիոն դրամի վճարման պահանջից: Ես պատասխանում եմ, որ գումարն ինձ չի հետաքրքրում, ինչի մասին ես ավելի վաղ հայտարարել եմ նաև դատարանում, սակայն Անուշ Զուրաբյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի, ինչպես և հրապարակայնորեն արատավորել է իմ բարի համբավն ու արժանապատվությունը: Հակառակ պարագայում բռնագանձված գումարը այսպես թե այնպես ես չեմ վերցնելու, այլ նվիրատվություն եմ կատարելու որևէ մանկատան կամ ծերանոցի: Այսքանով մեր խոսակցությունն ավարտվում է:
Հիմա, ամիսներ անց, ես նոր տեղեկանում եմ, որ դեռևս օգոստոս ամսին Անուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դատարանի պահանջով ամրագրված ներողության տեքստը, որից հետո ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքում գրավոր հաստատել է իր կողմից ներողության տեքստի հրապարակումը, սակայն այդ մասին ես պատշաճ կերպով տեղեկացված չեմ եղել, քանզի վերոգրյալի մասին ծանուցումն ուղարկվել է իմ հաշվառման հասցեով, որտեղ այս պահին որևէ մեկը չի բնակվում: Եթե ես տեղեկացված լինեի դատարանի պահանջով Անուշ Զուրաբյանի կողմից ինձ ուղղված հրապարակային ներողության փաստի մասին, ավելի վաղ կանդրադառնայի այս թեմային:
Հիմա, հաշվի առնելով այս ամենը, ես ուզում եմ խնդրով մտահոգ բոլոր մարդկանց տեղեկացնել, որ այսօր հրաժարվել եմ Անուշ Զուրաբյանից հոգուտ ինձ 2 միլիոն դրամ բռնագանձելու դատարանով բավարարված պահանջից, քանզի իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել և այստեղ ամենակարևորն իմ համար նրա կողմից հրապարակային ներողություն խնդրելու փաստն էր ու ինձ հասցված բարոյական վնասի փոխհատուցումը: Անուշ Զուրաբյանի կողմից ինձ ուղղված հրապարակային ներողությունը ես ընդունում եմ ի գիտություն և այսքանով թեման վերջնականապես համարում եմ փակված:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»