Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին
Նիկոլ Փաշինյանը չի մանսակցելու նաև Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Պատճառը նույնն է՝ քովիդը։ Երեկ առավոտյան նա գրել էր, թե դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել: «Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- գրել էր նա, խոստացել մինչև օրվա վերջ որոշում կայացնել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:
Արդեն ժամեր անց «ավետեց», կրկին թեսթ է արել, և այն դրական է։ Իսկ սա նշանակում է, որ չորրորդ դասարանցու այս պատճառաբանությամբ Փաշինյանը խուսափում է նաև ԵԱՏՄ նիստին մասնակցելուց, մինչդեռ որպես ԵԱՏՄ գործող նախագահ ինքը պետք է նախագահեր այդ հանդիպմանը։
Բացարձակապես ոչ ոք չի հավատում Փաշինյանի բերած պատճառաբանությանը։ Փոխարենը, փորձագիտական շրջանակները քննարկում են, թե որն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը վախեցավ մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Չի բացառվում, որ հենց Մոսկվայից են նրան արգելել ներկայանալ այդ հանդիպմանը, և Փաշինյանը ստիպված է եղել հորինել այդ մանկապատանեկան սուտը։ Ի վերջո, վերջին մի քանի հանդիպումներին Փաշինյանն առաջ է մղել Արևմուտքի նարատիվները, խափանել տարբեր նախաձեռնություններ, և Մոսկվայում էլ արդեն «հավես չունեն» լսելու նրան։
Սա, թերևս, ամենավտանգավորն է Նիկոլ Փաշինյանի համար։
Արմինե Ալիխանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»