Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները
Մինչ Նիկոլ Փաշինյանը վատ ներկայացում է բեմադրում Հայաստանում՝ փորձելով նախկին նախագահներին ներքաշել իր կեղտոտ խաղերում, Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Հայաստանի դեմ։ Նախօրեին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև: Ըստ պաշտոնական Բաքվի՝ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանն ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ռեջեփ Էրդողանն ասել է, թե ինքն ուշադրությամբ հետևում է խաղաղության շուրջ բանակցություններին և ակնկալում է, որ այն կլինի վերջնական՝ «կայուն խաղաղություն և բարգավաճում բերելով Հարավային Կովկասին»։ Ընդ որում, վերջին անգամ երկու երկրների ղեկավարները շփվել էին երկու շաբաթ առաջ։
Թշնամական երկու պետությունների թիրախում նախկինի պես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե շարունակում են Ադրբեջանի հետ քննարկումներն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Տրանսպորտային միջանցքները կամրապնդեն միջմայրցամաքային կապերը և կբարձրացնեն տարանցիկ փոխադրումների լոգիստիկ արդյունավետությունը, նշել է Ուրալօղլուն՝ կրկին շեշտելով «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը: «Անկարան ցանկանում է տարածաշրջանում հզոր դերակատար լինել, ասել է թուրք նախարարն՝ ընդգծելով «Թուրքիայի դարի» իրենց տեսլականը։ Թուրքիան աշխատում է Միջին միջանցքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծից մինչև Զանգեզուրի միջանցք», - ասել է թուրք նախարարը։
Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում հայտարարեց, թե «Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է։
Վարդուհի Գրիգորյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»