Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Քաղաքականություն

Որոնք են «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված կետերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանն ու Բաքուն տեւական ժամանակ է՝ հայտարարում են, որ «խաղաղության պայմանագրի» նախագծի 17 կետից 15-ն արդեն համաձայնեցված է, կողմերը կոնսենսուսի չեն գալիս ընդամենը երկու կետի շուրջ՝ հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերման եւ Հայաստանի հետ իրավական վեճերի բացառման` միջազգային ատյաններից հայցերի հետկանչման հետ կապված։ Ի դեպ, «Արմենպրեսին» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ըստ էության հայտարարեց, որ այդ երկու կետում էլ է համաձայն Ադրբեջանի առաջարկներին:

Իսկ թե որոնք են այն 15 կետերը, որոնց շուրջ Բաքուն եւ Երեւանը համաձայնության են եկել, չեն գաղտնազերծում: Իշխանությունների հայտարարություններից կարելի է կարծել, որ դրանք մեզ համար նվազագույնը անշառ, եթե չասենք` մեր օգտին համաձայնություններ են: Հիշենք, որ հայկական կողմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գրեթե ամենօրյա ռեժիմով առաջարկում է «խաղաղության պայմանագիրը» ստորագրել համաձայնեցված հոդվածներով, իսկ չհամաձայնեցվածները թողնել հետագա բանակցություններին, մինչդեռ Ադրբեջանը կտրականապես մերժում է այս առաջարկը, նշում է, որ «խաղաղության պայմանագրի» բոլոր հոդվածները հավասարապես կարեւոր են, եւ առանց բոլոր դրույթները համաձայնեցնելու հնարավոր չէ փաստաթուղթ ստորագրել։

Իրականում Բաքուն չի ուզում ոչ մի թուղթ էլ ստորագրել՝ հետագայում նորանոր զիջումներ կորզելու համար։ Այն դեպքում, երբ անգամ Փաշինյանի առաջարկած տարբերակով պայմանագիր ստորագրելու դեպքում Հայաստանը կանգնելու է տնտեսական, անվտանգային լրջագույն մարտահրավերների առջեւ։ Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ փաստաթղթում արդեն համաձայնեցված կետերից մի քանիսն առաջին հայացքից են միայն անմեղ, մինչեւ անգամ ժողովրդավարությունից, բնապահպանությունից, մարդու իրավունքներից բխող ձեւակերպումներ են դրանք, բայց իրականում դրանց տակ Ադրբեջանը թաքնված վտանգավոր ծուղակներ է դրել մեզ համար, որոնք ռումբի էֆեկտ են ունենալու Հայաստանի համար։

Նախորդ օրը գրել էինք, որ Հայաստանի իշխանությունների հերքումներին հակառակ, թե պայմանագրում չկա կետ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստան տեղափոխվելու մասին, իրականում կա համաձայնեցված կետ, որը հնարավորություն է տալու՝ Ալիեւի այդ պահանջն իրականություն դարձնել։ «Միջազգային իրավունքի համաձայն, կողմերը երաշխավորում են բոլոր քաղաքացիների՝ անկախ նրանց կրոնական, ռասայական, լեզվական պատկանելությունից, հավասարությունը։ Անկախ նրանց քաղաքացիության պատկանելությունից, առանց կանխակալ վերաբերմունքի պետք է ապահովել նրանց մշակութային իրավունքները, կրոնական դրսեւորումները»,- գրված է այդ կետում, որի տողատակերում ասվում է՝ եթե ադրբեջանցիները գան Հայաստան, չհամարձակվեք ճնշել նրանց: 

Պարզվում է՝ պայմանագրի տեքստում կա նաեւ իբր բնապահպանական խնդիրների շուրջ համաձայնություն, որի «տակ» պաշտոնական Բաքուն տեղավորելու է Հայաստանի Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցումը, Ամուլսարի հանքի շահագործման արգելումը եւ, առհասարակ՝ սահմանային գոտում գտնվող բոլոր նմանատիպ կառույցների եւ հանքերի գործունեության դադարեցումը։ Այդ հոդվածի ձեւակերպումն այսպիսին է․ «Կողմերը, նպատակ ունենալով ապահովել շրջակա միջավայրն ու ապահովել ապրելու արժանապատիվ պայմաններ ապագա սերունդների համար, պետք է համագործակցեն՝ կանխելու շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերը, հատկապես միմյանց սահմաններին կից հատվածներում»։ 

Տեւական ժամանակ է՝ Ադրբեջանն ու Թուրքիան բարձրաձայնում են ՀԱԷԿ-ի փակման հարցը: Մենք գրել էինք, որ այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման ժամանակ չհրապարակված պայմանավորվածություն է եղել նաեւ ՀԱԷԿ-ը փակելու մասին, որպեսզի Արեւմուտքը սկսի նոր ատոմակայան կառուցել Հայաստանում։ «ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»,- ասված է այդ համաձայնագրում, ինչը նշանակում է՝ նախ դադարեցնել ատոմակայանի գործունեությունը, ապա միայն մտածել նորը կառուցելու մասին, ինչը կարող է կոլապսի ենթարկել հայաստանյան տնտեսությունն ու ողջ կյանքը, որովհետեւ ՀՀ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսից ավելին ապահովում է ՀԱԷԿ-ը։

Հիշենք, որ անցած տարեվերջին ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ վերազինման, ՀԱԷԿ կյանքը երկարացնելու պայմանագիր են կնքել՝ 65 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Այդ գումարի դիմաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ենթակայության տակ գտնվող ընկերությունները պետք է ապահովեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի «կյանքը» երկարացնելուն ուղղված աշխատանքները, ռեակտորային տեղակայանքի համակարգերի եւ սարքավորումների հետ կապված աշխատանքները։ Այժմ գործում է միայն 1 էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին, սակայն տեխնիկական վերազինմամբ շահագործման ժամկետը երկարացվեց 10 տարով։ Իշխանության ներկայացուցիչները փակ ֆորմատով քննարկումների ժամանակ ասել են, որ ՌԴ-ն երկրորդ էներգաբլոկ չի կառուցելու, թե որն է պատճառը` չեն մանրամասնել։

Ի դեպ, պայմանագրի կետերից մեկն էլ այն մասին է, որ կողմերը պետք է իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ պայքարեն. ենթադրվում է, որ սրա նպատակն էլ այն է, որ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ չլինեն՝ Ալիեւին եւ Ադրբեջանին քննադատող: Բոլորը պետք է Փաշինյանի պես նրան կիրթ անձնավորություն համարեն: Համաձայնեցված կետերից մեկն էլ անհետ կորածների վերաբերյալ ինֆորմացիաների փոխանակմանն է վերաբերում՝ 92-94 թթ․ պատերազմի մասին է խոսքը։