Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Քաղաքականություն

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության հայտարարությունը

Ադրբեջանի նախագահի ծայրից ծայր հայատյաց հարցազրույցը հօդս ցնդեցրեց խաղաղության պայմանագրի վերաբերյալ բոլոր խոսակցությունները՝ ի ցույց դնելով Հայաստանի գործող իշխանության Բաքվի խամաճիկը լինելու ակներև փաստը։

Ալիևը հայտարարում է, թե հայերը ագրեսիվ հարևան են, հետևաբար խաղաղության պայմանները միայն իր թելադրանքով կարող են լինել:

Քմծիծաղը դեմքին՝ նավթից հղփացած բռնապետը բացահայտ ասում է, որ Հայաստանի գործող իշխանության հետ չկա երկխոսություն՝ ինքն ուղղակիորեն մենախոսում է՝ հրահանգելով իր պահանջներն ի կատար ածել: «Դեմարկացիայի և դելիմիտացիայի» անվան տակ Ալիևը ստիպում է ՀՀ գործող վարչախմբին միակողմանի զիջումների գնալ հօգուտ Ադրբեջանի:

Այն որ Հայաստանի գործող վարչապետը Բաքվի կամակատարն է փաստում են նաև ԵՄ-ին ուղղված Ալիևի գնահատականները:

«Հեռադիտակային բեմադրություն» անվանելով եվրոպական դիտորդական խմբի գործունեությունը Հայաստանում՝ նա փաստեց, որ ըստ էության պարտադրել է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին իր հետ միասին դուրս մղել Եվրամիությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցից, ինչն էլ հաջողվել է։

Սա անթաքույց հայտարություն է այն մասին, որ ՀՀ գործող վարչապետը բացի Ալիևի հրահանգները ի կատար ածելուց, ուրիշ ոչինչ չի կարող անել։

Այսպիսով հստակ արձանագրում ենք, որ խաղաղության օրակարգ չկա´: 
Հայաստանում գործում է խամաճիկային իշխանություն, որն ուղղակի  կատարում է թշնամու կամքը, իսկ նա իր հերթին սպառնում է նոր ագրեսիա իրականացնել, եթե Հայաստանը զինվի կամ շուտափույթ իրեն չհանձնի  «Զանգեզուրի միջանցք» կոչվածը:
Այս ակնհայտ սպառնալիքներին գործող վարչախմբի պարագլուխը պատասխանում է հլու-հնազանդ «մատաղացու գառան» դիրքից, խոստանալով արագացնել գործընթացը, որն Ալիևը թելադրում է իրեն:

Այնուհանդերձ` առավել քան ակներև է, որ չնայած Հայաստանի գործող վարչախմբի վարած  պարտվողական քաղաքականությանը, թշնամին միևնույն է սարսափում է Հայի միասնական ուժից: Պատահական չէր Ադրբեջանի հոխորտացող բռնապետի ծավալուն անդրադարձը Ֆրանսիայի հայկական լոբբիին։

Սա նշանակում է, որ մեր ազգային նպատակը այս պահին մեկն է․ հեռացնե՛լ Հայաստանի ներսում թուրքական օրակարգը սպասարկող վարչախմբին իշխանությունից, այսպիսով թուլ չտալով Ալիևին ՀՀ գործող իշխանության ձեռքերով վերացնել Հայաստանի Հանրապետությունը։
Հայոց համազգային միասնությունը  մեր պետականության և սահմանների անվտանգության ապահովման միակ երաշխիքն է։

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն