Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր
Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր, այս մասին սերբական Novosti հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Սերբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Միլան Մոիսիլովիչը։
Մոյսիլովիչն այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները դժվարացրե՞լ են սերբական բանակի կողմից ռուսական զենքի կիրառումը։
Սերբիայի բանակի գլխավոր շտաբի պետի խոսքով, քանի որ նախկին Խորհրդային Միությունում արտադրված զենքերը ծառայում են աշխարհի մեծ թվով զինված ուժերում, ինչպես նաև արտադրվում են մի շարք երկրներում լիցենզիաներով, Սերբիան գտել է պահեստամասերի մատակարարման և ռազմական տեխնիկայի պահպանման միջոց նույնիսկ պատժամիջոցների պայմաններում։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից զենքի մատակարարմանը, ապա դա այս պահին գործնականում անհնար է։ Մենք փորձում ենք դիվանագիտական ուղիներով գտնել նոր ստեղծված իրավիճակը հաղթահարելու ճանապարհը։ Որոշ պայմանագրեր խզեցինք, մի քանիսը հետաձգեցինք՝ հույս ունենալով, որ համաշխարհային մակարդակով միջազգային հարաբերություններում իրավիճակը կկարգավորվի և թույլ կտա իրականացնել պայմանագրերը»,- ասել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»