Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին
Իսրայելը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ ուղղակի առճակատման, քանի որ նա ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Նագելի կոմիտեի զեկույցը (2024 թվականի օգոստոսին Իսրայելի կառավարության կողմից ստեղծված հանձնաժողով՝ պաշտպանական բյուջեն և անվտանգության ռազմավարությունը վերլուծելու համար): Այս մասին հաղորդում է RBC–ն։
Փաստաթուղթը ընդգծում է այն ռիսկը, որ Թուրքիան կմիանա սիրիական խմբավորումներին և, մասնավորապես, կսկսի պրոքսի պատերազմ վարել՝ ավելացնելով տարածաշրջանում անկայունությունը։ «Սիրիայից եկող սպառնալիքը կարող է վերածվել ավելի վտանգավոր սպառնալիքի, քան իրանականը», - ասվում է զեկույցում:
Այս ֆոնին կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարիների ընթացքում Իսրայելի պաշտպանության տարեկան բյուջեն ավելացնել 15 միլիարդ շեկելով (4,1 միլիարդ դոլար), լրացուցիչ F-15 կործանիչներ, տանկերներ, անօդաչու թռչող սարքեր և արբանյակներ գնել, հակաօդային պաշտպանության համակարգերի արդյունավետությունը բարձրացնել և պաշտպանիչ պատնեշ կառուցել Հորդանան գետի հովտի երկայնքով:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»