ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այս շաբաթ կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ։ Այս մասին աղբյուրներին հղումով հայտնում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հայտնում է Euromedia24-ը։
«Բայդենի վարչակազմը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակարգի դեմ Վենեսուելայում այս շաբաթ, ուրբաթ օրը նախագահական «երդմնակալության» նախօրեին, ինձ ասացին ԱՄՆ երկու պաշտոնյաներ:
Պետքարտուղարությունը կարող է հայտարարել պատժամիջոցների առաջին փուլի մասին չորեքշաբթի օրը»,-X-ում գրել է լրագրողը:
2024 թվականի հուլիսի 28-ին Վենեսուելայում ընտրություններ են տեղի ունեցել, որոնցում հաղթել է երկրի ներկայիս ղեկավար Մադուրոն։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 51,95%-ը։ Նրա հիմնական հակառակորդ Էդմունդո Գոնսալես Ուրուտիան ստացել է ընտրողների 43,18%-ի աջակցությունը։
Ընդդիմության առաջնորդներից Մարիա Կորինա Մաչադոն արդեն ընտրությունների օրը ասել է, որ Գոնսալեսի թիմը չի ընդունի ընտրություններում պարտությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»